«Տյառնընդառաջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ 46.241.166.173 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Տյառնընդառաջը''' ''Դոռոնջ,Հայոց Տըրընդեզ,եկեղեցու Տերընդեզ,տոներից Տերինտազ, Տերընտաս, Տէրինտէս,է։
Դառդառանջ, Տանտառեջ, Տառընտաս , Տառինջ – Տառինջ,
Դռնտառունչ, Տոռոնջ – Տոռոնջ, Տառինջ – Տառինջ,
Տերինտառաջ, Դոռոնջ, Տենդառաջ, Դրնդեզ'' Հայոց եկեղեցու տոներից է։
Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի աստվածահայտնութիւնից (հունվարի 6) քառասուն օր հետո։
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև ''Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես'', որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։
Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Հին Ջուղայում փշե դեզը եկեղեցու գավթում պարտավոր էին պատրաստել նույն տարում պսակված երիտասարդները: Հանդիսակատարության ժամանակ նույն երիտասարդները, վառ մոմերը ձեռքում, շարքով կանգնում էին դեզի առաջ: Երբ քահանան, կարգը կատարելով, իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանից հետո իսկույն վառում էին նորապսակները, և այլևս ոչ ոք:
Երիտասարդները վառած մոմերով վերադառնում են տուն, վառում նախօրոք պատրաստված փոքրիկ դեզերը և թռնում վրայով: Դեզը վառելու միջոցին հրացաններով կրակում են, որոնց ձայնից շները վախենում են և մի կողմի վրա փախչում: Փախած կողմով էլ որոշում են այդ տարվա հողային առատությունը:
Շիրակում և Բասենում էլ դեզը վառելու իրավունքը տրված էր նորապսակներին:
Վաղարշապատում և շրջակա գյուղերում նորահարս ունեցող տունը դըրընդեզի տոնին հրավիրում էր աղջիկներին և հարսներին: Քավորը բռնում էր նորապսակ տղայի ձեռքից, որն էլ բռնած էր լինում նորահարսի ձեռքից, և երեք անգամ պտտում դեզի շուրջ, ապա երեք անգամ թռնում էին խարույկի վրայից: Կրակի վրայից թռնելը նպատակ ուներ ազատվել չլավից (ոչ լավ, չար բան): Նույն նպատակով էլ վառում էին շորի մի մասը, փեշը: Հավաքվածներն ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը. այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ գոտին:
Մեծ կարևորություն ուներ նաև Տյառնընդառաջի խարույկի մոխիրը: Այն, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող ու առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում հիվանդներին, ծննդկանին` որ հեշտ ազատվի, քսում էին երեխաների վզին ու դեմքին, որ «լուսնի նորից» չազդվեն, չհիվանդանան: Ձյունը թաթախում էին մոխրի մեջ և ուտում, որ ամռանը դողերոցքով չհիվանդանան, մոխիրը աղի հետ խառնելով կերցնում էին անասուններին: Գարնանը մոխրից շաղ էին տալիս արտերում, ու մուկը ցանքսը չկտրի, շաղ էին տալիս հավաբնում, գոմում: Շատերն այդ մոխիրը պահում էին և ամեն անգամ հաց թխելիս մի պտղունց գցում թոնրի կրակի մեջ:
Տյառնընդառաջի երեկոյան ծնված երեխան շատ չար ու կրակոտ է լինում, որովհետև «կրակի հետ է ծնվել»:
Այս տոնից հետո գյուղերում անասնակերը խնայողաբար էին գործածում: Տաք, արևոտ օրերին ոչխարը հանում էին չոր խոտ արածելու, իսկ խոշոր եղջերավոր անասուններին, կովերից բացի, այլևս խոտ չէին տալիս, կերակրում էին միայն դարմանով: Խորտը նրանց պետք էր գարնանացանի ժամանակ, երբ լծկան անասուններին հարուստ կեր պիտի տային:
== Ծագումնաբանությունը ==
Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։