«Մալիքիական մազհաբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
[[Իսլամ]]ը բաժանվում է 2 ուղղության՝ [[սուննի]]զմ և [[շիա|շիիզմ]]։ Սուննի մուսուլմաններն ունեն կրոնաիրավաբանական 4 դպրոց՝ [[հանաֆիական մազհաբ|հանաֆիական]], մալիքիական, [[շաֆիական մազհաբ|շաֆիական]] և [[հանբալյան մազհաբ|հանբալյան]]։
 
Մալիքիականները այն մազհաբի հետևորդներն են, որը կոչվել է իր հիմնադիր Մալիք իբն Անասի անունով։ Մալիքիականությունը ծագել է Մադինայում, արագորեն տարածվել [[Արաբական թերակղզի|Արաբիայում]], այնուհետև [[Եգիպտոս]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում և [[Անդալուսիա]]յում։ Ըստ մալիքիական մազհաբի` իրավունքի գլխավոր աղբյուրը [[Ղուրան]]ն է, ինչպես նաև սուննան, որը դիտարկվում է որպես Ղուրանի շարունակություն։ [[Սուննա]]ն ենթակա չէ ոչ մի մեկնաբանման այն հադիսների[[հադիսներ]]ի նկատմամբ, որոնք վերագրվում են Մուհամմադի կողմնակիցներին՝ մադինացիներին, քանի որ միայն նրանց տեղեկություններն էին մալիքիդներն ընդունում որպես լիովին ճշգրիտ։ Ղուրանի և հադիսների կանոնավորված տեքստերը միավորվում են մեկ աղբյուրի մեջ՝ նասս։ Որպես լրացում նասսին՝ բերվում են մեդինայական հասարակության կոլեկտիվ փորձի մասին տեղեկություններ, որի մասին չկան ոչ մի գրավոր վկայություններ, սակայն որը հասարակական հիշողության մեջ պահպանվել է որպես գործողություններ, որոնք սովորական էին Մուհամմադի օրոք։
 
== Ալ-իսթիսլահ և ալ-իսթիհսան ==