«Մովսես Քերթող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Մովսես Քերթող''' - 8-րդ դարի եկեղեցական գործիչ, խոշոր քերական, հոգեւոր երգերի հեղինակ:
Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]] պատմիչի, Մովսես եպիսկոպոս Քերթողը Սյունիքի մետրոպոլիտ է եղել 722-729թթ.: Լինելով [[Շաղատի վարդապետարանի]] շրջանավարտ եւ նրա սյուներից մեկը, նա ուսուցիչը դարձավ Ստեփանոս Մեծ Սյունեցու, որի կրթության ու դաստիարակության խնդրին առանձնահատուկ նշանակություն է տվել:
Մովսես Քերթողը հայտնի է որպես խոշոր քերական, ինչպես նաեւ հոգեւոր երգերի հեղինակ եւ թարգմանիչ: [[Ն. Ադոնցը]] Մովսես Քերթողին դնում է հույն քերական [[Դիոնիսիոս Թրակացու]] (մ.թ.ա. 2-1-ին դար) «Քերականական արվեստ» աշխատության հայ նշանավոր մեկնիչների շարքում: Իսկ այդ երկը հայերեն էր թարգմանվել 5-րդ դարում եւ հիմք հանդիսացել հայերենի ուսումնասիրության տեսության մշակման եւ հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար:
Մովսես Քերթողը իր մեկնության մեջ անդրադարձել է հայերենի հնչունաբանությանը, դասակարգել խոսքի մասերը, ըստ այդմ` առաջնայինը համարելով գոյականը (անունը)` որպես էության արտահայտություն, ուստի եւ բայը ստրոդասել է նրան: Վերլուծել է նաեւ հոլովների, հոլովումների, բառաբարդման, ձեւի քերականական հասկացության հետ կապված եւ մի շարք այլ հարցեր:<ref> Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 44։</ref>
 
Տող 8.
 
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
 
[[]]