«Իրանի սահմանադրական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Italy45 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Hayk.arabaget մասնակցի վերջին տարբերակին։
չ կետադրական, փոխարինվեց: այլոք → այլք
Տող 6.
Իրանական հեղափոխության բարձրակետը [[Թավրիզ]]ի ապստամբությունն էր (երկրորդ շրջան, [[1908]]-ի ֆիդայիների մի խումբ [[1907]] [[հունիս]] - [[1909]] [[հուլիս]]), որը ղեկավարում էին Քեռին և Մաթթար խանը։ [[1909]]-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը։
[[1909]]-ի հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը, վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։
Իրանական հեղափոխության երրորդ շրջանում ([[1909]]-ի [[հուլիս]]-[[1911]]-ի [[դեկտեմբեր]]) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ-Դովլեի ուժերին և կանխեցին միապետության վերականգնումը։ Սակայն անգլո-ռուսական, թուրքական ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղափոխությունը։ Իրանական հեղափոխությունը [[XX]] դ. սկզբին առաջին հեղափոխությունն էր [[արևելք]]ում և ամենախոշոր իրադարձությունը Իրանի պատմության մեջ։ Իրանական հեղափոխությանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, արաբներ, բուլղարներ և այլոք։այլք։ Իրանական հեղափոխությունը մեծ աջակցություն գտավ [[Ռուսաստան]]ի և [[Անդրկովկաս]]ի սոցիալ-դեմոկրատների կողմից։ [[1912]]-ին, [[Պրագա]]յի կոնֆերանսում [[բոլշևիկներ]]ը, [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Վ. Ի. Լենինի]] նախաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական [[Ռուսաստան]]ի ու [[Մեծ Բրիտանիա]]յի նվաճողական քաղաքականությունն [[Իրան]]ում։ Իրանական հեղափոխության մեջ մեծ դեր կատարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավորական ջոկատները։ Ըստ իրանացի պատմաբան Էբրահիմ Սաֆայիի, Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ Իրանական հեղափոխության շնորհիվ հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում։
 
==Գրականություն==