«Գորտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 217.76.3.218 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 32.
Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Շարժվում են ցատկելով կամ քայլելով։ Սնվում են տարբեր անողնաշարավորներով, երբեմն՝ մանր ողնաշարավորներով։ Դոդոշները գորտնկիթը դնում են երկար երիզների տեսքով. թրթուրները զարգանում են 3–6 շաբաթում, որից հետո կերպարանափոխվում են մանր դոդոշիկների։ Դոդոշների կյանքի տևողությունը 6–8 տարի է, անազատ պայմաններում կարող են ապրել մինչև 40 տարի։
ՀՀ-ում կանաչ դոդոշի մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը սպիտակավունից դեղնականաչավուն է կամ գորշ մոխրագույն՝ բազմաթիվ մուգ կանաչ (էգերի մոտ) կամ բաց կանաչ տձև խալերով։ Գլխի հետևից դեպի պարանոցը ձգվում են զույգ հարականջային գեղձերը (պարոտիդներ)։ Մաշկի բշտիկներն ու հարականջային գեղձերն արտադրում են թանձր սպիտակավուն հեղուկ (թույն), որն օգտագործվում է դեղագործության մեջ և գիտահետազոտական նպատակներով։
Շատերը դոդոշներին չեն սիրում՝ մտածելով, որ այդ սպիտակավուն հեղուկից ձեռքերի վրա կարող են գորտնուկներ առաջանալ։ Դա ամենևին էլ ճիշտ չէ։ Պարզապես այդ հեղուկը լորձաթաղանթների վրա ընկնելիս խjnjknjknmjkmlkjjnիստխիստ գրգռում է դրանք և շատ տհաճ հոտ ունի։ Այդպես դոդոշը վախեցնում և իրենից վանում է թշնամիներին։ Բայց մանր կենդանիներին այդ հեղուկը կարող է նաև սպանել։ Չնայած վանող արտաքինին՝ դոդոշները շատ օգտակար են. ոչնչացնում են այգիների ու բանջարանոցների վնասատու միջատներին։ Այդ նպատակով դոդոշներինnդոդոշներին ֆերմերները նույնիսկ երկրից երկիր են տանում։
Հարավամերիկյան աղա-դոդոշի գեղձազատուկից բնիկները թույն են պատրաստել՝ նետի ծայրին քսելու համար։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գորտեր» էջից