«Արմեն Խանդիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 70.
 
==Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից ==
{{քաղվածք|Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից: Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ: Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի: Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը: Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է: Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ: Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա: Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ: Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...|}}
 
== Ծանոթագրություններ ==