«Միրեյ Մատյո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ուղղագրական, փոխարինվեց: : → ։ (61)
Տող 25.
Միրեյ Մատյոն ծնվել է 1946 թվականին ֆրանսիական Ավինյոն քաղաքում։ Ընտանիքի 14 երեխանից առաջինն էր, ամենափոքր եղբայրը ծնվեց, երբ նա արդեն տեղափոխվել էր Փարիզ։ Հայրը` Ռոջերը, բնիկ Ավինյոնից էր, մայրը` Մարսել-Սոֆին (ծնված Պուարերում), Դունկիրկից էր և Ավինյոն էր եկել որպես [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի փախստական` 1944 թվականին տատիկի մահից և մոր անհետանալուց հետո։ Ռոջերը հոր հետ աշխատում էր Սան Վերան գերեզմանատան մուտքի մոտ տեղակայված քարի արհեստանոցում։ Մատյո ընտանիքի 5 սերունդներ եղել են որմնադիրներ։ Այսօր այդ խանութը կոչվում է « La Marbrerie Mathieu-Mardoyan» և շարունակում է պատկանել ընտանիքին։ Մատյո ընտանիքն ապրում էր աղքատության մեջ, մինչև 1954 թվականին տեղափոխվում են գերեզմանատան շրջակայքի Մալպեյնե բնակավայրը։ 1961 թվականին տեղափոխվում են քաղաքի հարավ-արևելյան հատվածի Croix des Oiseaux –ի ավելի մեծ բնակարան։
 
Ռոջերը երազում էր երգիչ դառնալ, սակայն հայրը` Արկադը, դեմ էր և որդուն հորդորում էր իր երեխաներից մեկին եկեղեցում իր հետ երգել սովորեցնի։ Միրեյը իր օպերային կատարումն ընդգրկել է1968 թվականին Սուրբ Ծննդյան ալբոմում։ Միրեյը առաջին անգամ հադիսատեսիհանդիսատեսի դիմաց վճարովի հանդես է եկել Սուրբ Ծննդյան գիշերը 1950 թվականին` որպես մրցանակ ստանալով սառնաշաքար։ Վճռորոշ պահ էր, երբ տեսավ Էդիտ Պիաֆին հեռուստացույցով երգելիս<ref>[http://www.francebleu.fr/evenements/musique/mireille-joue-domicile-1898140 Mireille Mathieu fête son demi siècle de chanson par deux récitals dans sa ville natale.]</ref>։
 
Դիսլեքսիայի պատճառով դպրոցում լավ չէր սովորում և լրացուցիչ մեկ տարի ևս պահանջվեց այն ավարտելու համար։ Ի ծնե ձախլիկ էր, և ուսուցիչները հաճախ քանոնով հանդիմանում էին, երբ նկատում էին, որ ձախով է գրում։ Միրեյը դարձավ աջլիկ, չնայած ձախ ձեռքը բավականի շարժուն է նույնիսկ երգելիս։ Ունի բացառիկ հիշողություն և երբեք չի օգտվում հուշարարից։ 1960 թվականին` 14 տարեկանում թողեց ուսումը և սկսեց աշխատել արվարձանի հարավ-արևելյան հատվածի տեղական գործարաններից մեկում` միաժամանակ օգնելով ընտանիքին և վճարելով իր երգերի դասերի դիմաց։ Աշխատավայրում հայտնի էր դարձել ընդմիջումներին կամ աշխատանքի ընթացքում երգելով։ Ծնողների նման նա ցածրահասակ է` 1.52 սմ։ Քույրը` Մոնիկան, (ծնված 1947) նրա հետ աշխատում էր գործարանում։ Գործարանի փակվելուց հետո քույրերի` Մոնիկայի և Քրիստինայի հետ Միրեյը ամառային ճամբարում աշխատում էր որպես երիտասարդների խորհրդատու, մինչև իր փառքին հասնելը։ Հենց այս ճամբարում էր, որ գնչուն գուըշակեցգուշակեց նրա ճակատագիրը։
 
ՄիրիեյըՄիրեյը կաթոլիկ է, նրա բարեխոսը Սուրբ Ռիտան է։ Նա երկյուղում էր բեմից և հաճախ կարելի էր տեսնել` ինչպես է խաչակնքվում նախքան բեմ դուրս գալը։
 
== Դեբյուտ (1962–1965) ==