«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: )Կ → ) կ (3)
Տող 1.
[[Պատկեր:Maxim Gorky authographed portrait 1.jpg|250px|մինի|1934-1936 թվականների վարչության գլխավորող Մաքսիմ Գորկի]]
'''ԽՍՀՄ գրողների միություն''' (ԽՍՀՄ ԳԱ), «Հասարակական ստեղծագործական կամավոր կազմակերպություն, որը միավորում է կոմունիզմի կառուցման, խորհրդային առաջադիմության, ժողովուրդների միջև խաղաղության ու բարեկամության համար պայքարին իրենց ստեղծագործությամբ մասնակցող պրոֆեսիոնալ գրողներին» (ԽՍՀՄ ԳԱ կանոնադրություն)։ Մինչն միության մեջ միավորվելը խորհրդային գրողները մտնում Էիև գրական զանազան կազմակերպությունների մեջ։ [[1932]] թվականի [[ապրիլի 23]]-ի՝ ՀամԿ(բ)Կ կ Կենտկոմի «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ գրողները միավորվեցին միասնական միության մեջ։
[[Պատկեր:Isahakyan.jpg|250px|մինի|ձախից|1946 թվականի ՀԳԱ նախագահ Ավետիք Իսահակյան]]
== Համագումարները ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳԱ կաոնադրությունը։ ԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է [[7833]]-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը` [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին,5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։
== Հայաստանի գրողների միությունը ==
ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն է [[Հայաստանի գրողների միություն]]ը։ ՀԿ(բ)Կ կ [[1932]] թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց [[Հայաստան]]ի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
[[Պատկեր:Demirchyan-Derenik (30).JPG|250px|մինի|ԽՍՀՄ գրողներիվ միության անդամ Դերենիկ Դեմիրճյան]]
===== Միության անդամները =====
[[1933]] թվականի մարտի 14-ին ՀԽԳ միության նախագահության կազմում ընտրվեցին Ե․ Չուբարը (նախագահ), [[Նաիրի Զարյան]]ը (պատասխանատու քարտուղար), [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն, [[Եղիշե Չարենց]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Ակսել Բակունց]]ը, Ա․ Վշտունին, Վ․ Ալազանը, Ն․ Դաբաղյանը և ուրիշներ։ [[1934]] թվականի հուլիսի 14-ին ՀԿ(բ)Կ կ Կենտկոմը հաստատեց ՀԽԳ միության կազմկոմիտե և քարտուղարություն (Դ․ Սիմոնյան՝ նախագահ, Վ․ Ալազան, Հ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1-5) հրավիրվեց ՀԽԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դ․ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկրտչյան, Վ․ Նորենց) հաստատվեց կանոնադրություն․ ընտրվեց միության վարչություն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), Ալեքսանդր Շիրվանզադե, Եղիշե Չարենց, Ակեսել Բակունց, Վ․ Ալազան (քարտուղար), Ա․ Վշտունի, Դերենիկ Դեմիրճյան, Մ․ Զանան, Ստեփան Զորյան, Տ․ Մկրտչյան (քարտուղար), [[Գուրգեն Մահարի]], Ն․ Դաբաղյան, Նաիրի Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ [[1944]] թվականի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագահություն՝ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան (նախագահ), Ստեփան Զորյան, Գեղամ Սարյան, Է․ Թոփչյան (պատասխանատու քարտուղար), Գ․ Բորյան։ ՀԽԳ 2-րդ համագումարում ([[1946]]-ի սեպտեմբեր) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ 3-րդ համագումարում ([[1954]] թվականի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչյանը։ Հետագա երեք համագումարներում (4-րդ՝ [[1959]] թվականի հունվար, 5-րդ՝ [[1966]]-ի նոյեմբեր, 6-րդ՝ [[1971]] թվականի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության [[1975]] թվականի մայիսյան պլենումում, ապա 7-րդ համագումարում ([[1976]]-ի ապրիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ [[1977]]-ի փետրվարի 1-ի տվյալներով ՀԽԳ միությունն ունի 303 անդամ։
== Միության նպատակը ==
ՀԽԳ միությունը, գրողների գործունեությունը նպատակաուղղելով գաղափարական գեղարվեստական բարձր մակարդակի երկեր ստեղծելուն, բազմակողմանի օգնություն է ցույց տալիս և պաշտպանում նրանց տնտեսական ու իրավական շահերը։ Այն ստեղծագործական սերտ կապերի մեջ է սփյուռքահայ գրողների հետ։ Միության վարչությունն ունի մամուլի օրգաններ՝ «Գրական թերթ»-ը, «Սովետական գրականություն», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գարուն» ամսագրերը։