«Երգչախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 13.
Հայկական իրականության մեջ առաջինը [[Քրիստափոր Կարա Մուրզա]]յի ժողովրդական երգչախմբերն Էին (1880-ական թվականներին)։ Բարձրորակ երգչախմբեր ստեղծեցին [[Մակար Եկմալյան]]ը ([[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում) և [[Կոմիտաս]]ը ([[Էջմիածին|Էջմիածնի]] [[Գևորգյան ճեմարան]]ում և [[Կ. Պոլիս|Կոստանդնուպոլսում]])։ խորհրդային տարիներին աչքի ընկան [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի (ղեկ․ Ս․ Մելիքյան) և [[Հայֆիլհարմոնիա]]յի (ղեկավարներ [[Թաթուլ Ալթունյան]], Ա․ Տեր Հովհաևնիսյան) երգչախմբերը, Պետական ակադեմիական կապելլան (ղեկավար՝ Տ. Չեքիջյան), [[Հայաստանի երաժշտական ընկերություն|Հայաստանի երգչախմբային ընկերության]] երգչախումբ, (ղեկ․ Է․ Էյատուրյա), Հայ էլեկտրագործարանի տղամարդկանց ինքնագործ երգչախումբ (ղեկավար՝ [[Նուպար Սնկրյան]]) և ուրիշներ։ Երգչախմբերը տարածված են նաև սփյուռքում։
 
Նոր շրջանում աչքի են ընկել Երևանի կոնսերվատորիայի, Ռադիոյի կամերային, Հայֆիլհարմոնիայի երգչախմբերը: Հայտնի են նաև Հայաստանի պետական, Երգչախմբային ընկերության, Կամերային, «Հայաստանի փոքրիկ երգիչներ», «[[Հովեր պետական կամերային երգչախումբ|Հովեր]]» և այլ երգչախմբեր: Սփյուռքում գործող երգչախմբերից են` «Ծնծղա» և «Նանոր» մանկական, «Գարուն» ([[Լիբանան]]), «Երևան» ([[Բուլղարիա]]), «Կոմիտաս» ([[Ռումինիա]]), «Արաքս», «Քնար», «Անի» ([[ԱՄՆ]]), «Զվարթնոց», «Նարեկացի» ([[Սիրիա]]), «Կոմիտաս», «Կռունկ» ([[Ուրուգվայ]]) և այլն<ref>[http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1149 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II, Երգչախումբ]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==