«Արտաշես Բաբալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
 
=== Քաղաքական գործունեություն ===
[[1915]] թվականին, երբ ընթանում էր [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ը, թողնելով Խարկովը, մտել է [[Վարդան Մեհրաբյան]]ի (Խանասորի Վարդան) հրամանատարած հայ կամավորական գնդի մեջ, եղել դրա բժշկապետը և գնդի հետ միասին հասել [[Վան]]։ 1915 թվականի մայիսի 7-ին Վանն ազատագրելուց հետո այդտեղ հիվանդանոցներ էկազմակերպել։ Համագործակցել է Վանի ժամանակավոր կառավարության հետ և նշանակվել ժամանակավոր կառավարության առողջապահության բաժնի պետ ու քաղաքապետության անդամ։ Վանի նահանջի օրերին, նրա ջանքերի շնորհիվ, հիվանդանոցներում բուժվող վիրավոր և հիվանդ հայ զինվորները Իգդիր են տեղափոխվել։ Այս տարհանումը հաջողությամբ կազմակերպելու և իրագործելու համար պարգևատրվել է ռուսական կառավարության Գեորգիևյան խաչի շքանշանով և մեդալով։ Կարճ ժամանակ [[Էջմիածին|Էջմիածնում]] զբաղվել է գաղթականների խնամատարության գործով։ 1916 թվականին ուղարկվել է [[Վան]], այնտեղ վերադարձած գաղթականների խնամատարությունը կազմակերպելու առաքելությամբ։ Այնուհետև մեկնել է [[Թիֆլիս]], երբ սկսվել է ռուսական բանակի նահանջը Կովկասյան ռազմաճակատից։ 1917-1920 թվականներին Թիֆլիսում հրատարակել է «Աշխատաւոր» օրաթերթը։ 1917 թվականին Թիֆլիսում ընտրվել է [[Հայոց ազգային խորհուրդ (Թիֆլիս)|Հայոց ազգային խորհրդի]] անդամ, «Հա­մա­ռու­սա­կան քա­ղաք­նե­րի մի­ու­թյուն» կազմակերպության մեջ կարևոր պարտականություն ներպարտականություններ կատարել։ [[Անդրկովկասի սեյմ]]ի կազմավորումից հետո մաս նակցելմասնակցել է ընտրապայքարին` որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ 1918 թվականի ամռանը, [[Հայաստանի Հանրապետություն (1918-1920)|Հայաստանի Հանրապետության]] հռչակումից հետո ՀՀ խորհրդարանի անդամ է ընտրվել։ 1918 թվականին գնացել է [[Կոստանդնուպոլիս]]` միանալու [[Ավետիս Ահարոնյան]]ի պատվիրակությանը, որպես ՀՀ կառավարության խորհրդական։ 1919 թվականին սեպտեմբերին մասնակցել է [[Երևան]]ում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովին։ 1919 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 1920 թվականի մայիսի 5-ը եղել է ՀՀ հանրային խնամատարության և աշխատանքի, ապա` հանրային խնամատարության և վերաշինության նախարար, մայիսի 5-ից հոկտեմբերի 30-ը եղել է այդ գերատեսչության նախարարի պաշտոնակատար։ 1920 թվականի մայիսին [[Ղարաքիլիսա]]յում մասնակցել է բոլշևիկյան ապստամբության ճնշմանը։ 1920 թվականի սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմին, ՀՀ կառավարության որոշումով, [[Սիմոն Վրացյան]]ի հետ ուղարկվել է [[Սարիղամիշի ճակատամարտ|Կարս-Սարիղամիշի ռազմաճակատ]]` կառավարության լիազոր ներկայացուցիչի իրավունքներով։ 1920 թվական հոկտեմբերի 30-ին Կարսի անկման ժամանակ [[թուրքեր]]ի ձեռքը գերի է ընկել։ 1920-1921 թվականին արգելափակվել է [[Կարս]]ի, ապա [[Կարին]]ի բանտերում։ 1921 թվականին հոկտեմբերին գերությունից ազատվելուց հետո անցել է [[Թավրիզ]], քանի որ Հայաստանն արդեն խորհրդայնացվել էր։ Բժշկի կինն ու երեխան հետագայում ևս Թավրիզ են տեղափոխվել։
 
=== Հասարկական գործունեություն ===