«Բեհաեդդին Շաքիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 27.
'''Բեհաեդդին Շաքիր''' ({{lang-ota|بهاءالدین شاکر}}, {{lang-tr|Bahaettin Şakir}}; [[1874]], [[Թրակիա]] - [[ապրիլի 17]], [[1922]], [[Բեռլին]]), թուրք քաղաքական գործիչ, [[Հայերի ցեղասպանություն|հայերի ցեղասպանության]] գլխավոր հանցագործներից։ «[[Միություն և առաջադիմություն]]» կուսակցության 2-րդ քարտուղար։
 
Քաղաքական գործունեությունը սկսել է երիտթուրքերի ընկերության [[Սալոնիկ]]ի բաժանմունքում։ [[1915]] թ.-իթվականի սկզբին մասնակցել է կուսակցության 2-րդ այն խորհրդակցությանը, որտեղ որոշվել է բնաջնջել հայ ժողովրդին։ Ընդգրկվել Է «Երեքի գործադիր կոմիտեի» մեջ, ղեկավարել «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպություններից մեկը։ Ցեղասպանության ընթացքում տեսչական ուղևորություններ է կատարել [[Արևմտյան Հայաստան]]ում, պաշտոններից հեռացրել այն նահանգապետներին և զինվորականներին, որոնք հրաժարվել են կատարել [[հայեր]]ին բնաջնջելու հրամաններն ու որոշումները։ [[Առաջին աշխարհամարտ]]ում [[Թուրքիա]]յի պարտությունից հետո ոչնչացրել է հայերի ծրագրավորված բնաջնջման վերաբերյալ փաստաթղթերի մեծ մասը և, վերցնելով կուսակցական արխիվը, փախել Թուրքիայից։ Մինչև [[1922]] թվականը ծպտված ապրել Է [[Բեռլին]]ում։
 
1922 թվականի [[ապրիլի 17]]-ին Բեհաեդդին Շաքիրին [[Ջեմալ Ազմի]]ի հետ սպանել են հայ վրիժառուներ [[Արամ Երկանյան]]ն ու [[Արշավիր Շիրակյան]]ը<ref>Suny, Göçek, Naimark. A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire‎. — P. 410.</ref>։