«Թեյշեբաինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
 
Թեյշեբաինի քաղաքում պեղվել է երկու հազար քառակուսի մետր մակերեսով, երկարավուն ճակատի կողմից չորս առանձին մուտք ունեցող մի մեծ շենք։ Շենքն ուներ հատակագծով միմյանց կատարելապես համընկնող 11 սենյականոց 4 բնակարան։ Պահպանվել են այդ շինության պատերի հիմքերը միայն, ուստի անհնար է պարզել, թե նա միհարկանի է եղել, թե երկհարկանի (որ միանգամայն հնարավոր է)։ Համենայն դեպս շենքի ճակատը իր առանձին մուտքերով խիստ նման է [[Վան]]ում գտնված բրոնզե եզրազարդի վրա պատկերված առանձին մուտքեր ունեցող եռահարկ շինությանը (մասերը պահպանվում են [[Բրիտանական թանգարան|Բրիտանական]] և Բեռլինի թանգարաններում)։
 
Կարմիր բլուրի վիմագրական նյութը, պատմելով Ռուսա Բ-ի հիմնած քաղաքի, տաճարների, սրբատեղերի, պաշտամունքային այլ կառույցների մասին, ավելի որոշակի է դարձնում կառույցների նշանակությունը։ Վիմագիր արձանագրությունները հիմնականում վերաբերում են շինարարական գործունեությանը և գրված են մեծ մասամբ պաշտամունքային կառույցների մանրամասների վրա (որմնաքարեր, մուտքի բեկորներ և այլն)։ Կարևոր աղբյուրներ են սեպագիր կավե սալիկները (բերդի արխիվ), որոնք առավելապես բովանդակում են տնտեսական փաստաթղթեր և Թեյշեբաինիում բնակված փոխարքային ուղղված իրավաբանական բնույթի գրություններ ու արքայական հրամաններ։ Կարճ արձանագրություններով բրոնզե առարկաների մեջ առանձին կարևորություն ունի դռան բրոնզե օղակաձև փակը, որի վրայի տեքստից պարզվում է, որ քաղաքը կոչվել է ուրարտական եռաստվածության երկրորդ՝ տարերքի աստված [[Թեյշեբա]]յի (Թեյշեբաինի) անունով։ Իսկ սպառազինման առարկաների վրայի՝ մ. թ. ա. VIII դ. ուրարտական թագավորների արձանագրություններից, որոնք նվիրված են [[Խալդի]] աստծուն, երևում է, որ դրանք պատրաստվել են ոչ Թեյշեբաինիի, այլ [[Էրեբունի]]ի համար։
 
Կարմիր բլուրում գտնված արձանագրություններից ու թագավորական կնիքների դրոշմներից տեղեկանում ենք [[Սարդուրի Գ]]-ին հաջորդած մի քանի թագավորների անունների հետ՝ Սարդուրի, Էրիմենա և Ռուսա, որոնց մասին, ցավոք, ոչ մի տեղեկություն չի պահպանվել։
Կարմիր բլուրի հնագիտական նյութը, պահեստային շենքերի ցանցը, ոռոգման համակարգը և սեպագիր արձանագրությունները ցույց են տալիս, որ Թեյշեբաինին ունեցել է վարչատնտեսական, ռազմական և մշակութային կարևոր նշանակություն, որոնցով նույնիսկ երկրորդական պլան է մղել նախկին կենտրոնները՝ [[Էրեբունի]]ն և [[Արգիշտիխինիլի]]ն։ Քաղաքի բնակելի տարածքի պեղումներով հայտնաբերվեցին ոչ միայն ուրարտական և վաղ հայկական մշակույթի հնագիտական շերտեր։ Նախաուրարտական քարակերտ և կավակերտ կուռքերը հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել բնիկ ցեղերի պաշտամունքային մտածողության մասին։ Քաղաքային մասում հայտնաբերված վաղ հայկական հնագիտական նյութերից (հատկապես՝ արինբերդյան տիպի խեցեղեն) և հելլենիստական շրջանի դամբարաններից եզրակացվում է, որ կյանքը քաղաքում գոյատևել է ավելի երկար, քան միջնաբերդում։ Հացահատիկի պահեստները, մառանները, բրոնզե, երկաթե զենքերը (վահաններ, կապարճներ, սաղավարտներ, նետասլաքներ, տեգեր և այլն) ու գյուղատնտեսական գործիքները (եղան, եռաժանի, խոփ, բահ, քարե աղորիքներ, սանդեր և այլն), դրվագված ու սեպագիր բրոնզե իրերը, փորագրված փայտե, քարե, բրոնզե, ոսկրե, արծաթե, կավե ուլունքները, կնիքները, թասերը, արձանիկները, գործվածքի մնացորդները և շատ այլ պեղածոներ խոսում են Կարմիր բլուրում ու ողջ Վանի թագավորությունում բարձր վարպետության հասած, արհեստների և արվեստների, զարգացած գյուղատնտեսության ու անասնապահության մասին։
Արձանագրություններից և հնագիտական տվյալներից երևում է, որ ուրարտացիները մշակում էին գարի, ցորեն, կորեկ, հաճար, սիսեռ, ոսպ, քնջութ և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մեծաքանակ մնացորդներ, խաղողի կորիզներ, կորեկից պատրաստված հաց, ոսպի հատիկներ, աղորիքներ, սանդեր, սաղավարտներ, զենքեր, վահաններ, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով զամբյուղներ, նաև կովի կարծրացած ստամոքս։ Այս ամենը վկայում են այն մասին, որ տարածքում առկա են եղել խաղողի և այլ մրգատու այգիներ, բազմաթիվ ծառեր, հողը եղել է մշակված։ Սրա վառ ապացույցն է [[Զվարթնոց]]ի թանգարանում պահվող [[Ռուսա Բ]]-ի մեծ ու գեղեցիկ արձանագրությունը՝ այգիներ գցելու և բերդաքաղաքը կառուցելու մասին։ Նրանում կարդում ենք.
 
''«Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ [[Հայկ]] աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից ([[Հրազդան]] գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն [[Հայկ]] աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ [[Շիվա]] աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, [[Տոսպ]] քաղաքի տիրակալը»:''
 
Արձանագրություններից և հնագիտական տվյալներից երևում է, որ ուրարտացիները մշակում էին գարի, ցորեն, կորեկ, հաճար, սիսեռ, ոսպ, քնջութ և այլն։ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարու, ցորենի, կորեկի, սիսեռի մեծաքանակ մնացորդներ, խաղողի կորիզներ, կորեկից պատրաստված հաց, ոսպի հատիկներ, աղորիքներ, սանդեր, սաղավարտներ, զենքեր, վահաններ, վարսակի մնացորդներով և ծղոտե զտիչներով զամբյուղներ, նաև կովի կարծրացած ստամոքս։ Այս ամենը վկայում են այն մասին, որ տարածքում առկա են եղել խաղողի և այլ մրգատու այգիներ, բազմաթիվ ծառեր, հողը եղել է մշակված։ Սրա վառ ապացույցն է [[Զվարթնոց]]ի թանգարանում պահվող [[Ռուսա Բ]]-ի մեծ ու գեղեցիկ արձանագրությունը՝ այգիներ գցելու և բերդաքաղաքը կառուցելու մասին։ Նրանում կարդում ենք.
''«{{քաղվածք|Այս հովտի հողն անմշակ էր, այնտեղ չկար ոչինչ։ Ինչպես որ [[Հայկ]] աստվածն ինձ կարգադրեց, այդպես էլ ես այս խաղողի այգին տնկեցի, հրամայեցի դաշտերը մշակել, մրգատու այգիներ գցել և սկսեցի քաղաքի կառուցումը։ Իլդարունի գետից ([[Հրազդան]] գետի հին անվանումը) ջրանցք անցկացրի… Ռուսա թագավորի այս հովտում եթե մեկն ուզենա ջրանցքի ջրով մի բան ջրել, թող մի ուլ մորթի հանուն [[Հայկ]] աստծո, մի ոչխար զոհաբերի Թեշիբ աստծուն, մի ոչխար էլ [[Շիվա]] աստծուն։ Ես Ռուսան եմ, Արայի որդին, հզոր թագավորը, մեծ թագավորը, աշխարհի թագավորը, Վանա երկրի թագավորը, թագավորների թագավորը, [[Տոսպ]] քաղաքի տիրակալը»:''տիրակալը։|}}
Մեծ հիացմունք է պատճառում նաև Կարմիր բլուրում գտնված 70 դույլ տարողությամբ և երկու բռնակ ունեցող պղնձե հսկայական կաթսան, որի պռունկները ագուցված են բրոնզի շերտով։
 
Փոքրասիական ու անդրկովկասյան երկրների արտադրանքի նմուշները և սկյութական առարկաները (զենքեր, ձիասարք, զարդեր) վկայում են ուրարտական կենտրոնների կապը ոչ միայն շրջակա երկրների բնակիչների, այլև մերձդնեպրյան սկյութների հետ։