«Հնդկացորեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (4) oգտվելով ԱՎԲ
Տող 25.
Սերմը պարունակում է մոտ 14 տոկոս սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները, 70 տոկոս օսլա, 3 տոկոս ճարպ, 0,5 տոկոս շաքարներ, 1 տոկոս բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ` E-6,65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։
 
Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։
 
== Բուժիչ նշանակությունը ==
Բուժիչ նպատակներով մթերում են բույսի ցողունի գագաթային մասը` ծաղկման շրջանում։ Պարունակում է մեծ քանակությամբ ռուտին, թթուներ (գալլի, սուրճի, քլորոգենի), կատեխինային նյութեր, ֆագոպիրին։
Պարունակվող միկրոտարրերի բազմազանության շնորհիվ հնդկացորենն օգտակար է շաքարային դիաբետի, պանկրեատիտի, խպիպի դեպքում։ [[Լեցիտին]]ը նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը։
 
Ի տարբերություն [[հացահատիկային բույսեր]]ի` չի պարունակում սնձան, սակայն գերազանցում է դրանց սպիտակուցների սննդարարությամբ, հատկություններով մոտ է լոբազգիներին։ Հնդկացորենը դյուրամարս է։ Կալորիականությամբ (333-348 կկալ) չի զիջում հացահատիկային և լոբազգի (բացառությամբ արախիսի) բույսերին։ Պահպանման ժամկետն ավելի մեծ է, քանի որ ճարպը կենտրոնացած է սերմի ներքին մասում։ Հնդկացորենի բուժիչ արժեքը բարձրացնում է նիացինը (PP), այս հատկանիշով բուսական ծագում ունեցող մթերքներից զիջում է միայն արախիսին, հավասար է ծիրանաչրին։
Տող 37.
 
== Հնդկացորենի մեղր ==
Բույսի ծաղկման շրջանը մոտ մեկ ամիս է։ Մեղուները հավաքում են ծաղկահյութ եւև ծաղկափոշի։ Մեկ ծաղիկը օրվա ընթացքում արտադրում է 0,044-0,358 մգ շաքար եւև ծաղկահյութ։ Բարենպաստ եղանակի դեպքում մեկ մեղվաընտանիքը կարող է հավաքել 2-8 կգ մեղրի հումք։ Մեկ հեկտար հնդկացորենի մեղրատու հումքի արտադրողականությունը 100-200 կգ է։ Մեղրը ունի կարմրավուն երանգ, գույնը փոփոխական է` շագանակագույնի բաց երանգից` մինչեւմինչև մուգը։ Ունի հաճելի արտահայտված բուրմունք եւև համ, բյուրեղացումից հետո (2-3 ամիս) առաջանում են մանր բյուրեղիկներ, որոնք կազմում են շիլայանման զանգված։
 
Հարուստ է երկաթով` մի քանի անգամ ավելի շատ, քան բաց գույնի տեսակներում, տարբերվում է սպիտակուցների բարձր պարունակությամբ։ Կիրառվում է անեմիայի, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային, աղեստամոքսային, մաշկային հիվանդությունների դեպքում։
 
== Արտադրական նշանակություն ==
Անցյալ դարի վերջին տասնամյակներում բույսի արտադրական համաշխարհային ծավալը հետզհետե աճել է, սակայն 2005 թվականին այն նվազել է 1,82 անգամ, իսկ 2010-ին այդ բացասական ցուցանիշը հասել է 2,49-ի։ Զուգահեռաբար աճել են այս հրաշալի դիետիկ սննդամթերքի գները։
 
 
== Պատմական ակնարկ ==