«Սուրբ Աստվածածին եկեղեցի (Եղվարդ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
դատարկ բաժիններ
No edit summary
Տող 56.
}}
 
'''Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի''', կառուցվել է 1301թ. [[Քրիստոնեություն]]ը [[Հայաստան]]ում պետական կրոնի տարածման հազարամյակի առթիվ։
'''Եղվարդի եկեղեցին''' միջնադարյան հայկական վանական համալիր է [[Եղվարդ]] քաղաքում։ Եղվարդի կենտրոնում պահպանվել են բազիլիկ [[Եկեղեցի (շինություն)|եկեղեցու]] ավերակներ (V դ)։
 
== Պատմություն և ճարտարապետություն ==
Կառուցել է [[Ազիզբեկ Իշխան]]ն իր կնոջ վախի երազի հիման վրա։ Եկեղեցին կոչվում է [[դամբարան եկեղեցի]], որովհետև այդտեղ ամփոփված է Ազիզբեկ Իշխանի որդու դին։
 
Եկեղեցին ունի երկու հարկ։ Եկեղեցու չորս կողմը կենդանակերպ քանդակներ են։
Եկեղեցու արևմտյան ճակատին քանդակված է [[խաչ]]։ Խաչի ձախ կողմում [[Աստվածամայր]]ն է Մանուկ [[Հիսուս]]ով, իսկ աջ մասում՝ Հովսեփը։ Ներքևի մասում ցլի և առյուծի քանդակներ են։
Եկեղեցու հյուսիսային ճակատին արծիվն է ճանկած ավանակին։ Արծվի քանդակի տակ, կամարաձև պատի վրա ճարտարապետի անունն է Շահիկ Վարդապետ։ Արևմտյան ճակատին քանդակված է կյանքի ծառը, վերևում հովազը հեծնել է այծին։
Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցին նման է [[Մոմիկ Վարդապետ]]ի կառուցած [[Նորավանք]]ին։ Եկեղեցու հյուսիսային կողմում՝ պատուհանի վերևում, եղնիկի պատկեր է։
Եկեղեցին իր պատմության ընթացքում ունեցել է չորս անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Խաչ, Սուրբ Նշան և վերջում Սուրբ Աստվածածին։ Ի տարբերություն Նորավանքի, Եղվարդի եկեղեցու երկրորդ հարկը բարձրացել են ոչ թե քարե աստիճաններով, ինչպես Նորավանքինը, այլ շարժական փայտե աստիճաններով բարձրացել են II հարկ մասնակցելու Սուրբ պատարագի։
== Ներկա վիճակ ==
2008-թվականին եկեղեցու տարածքից ժամանակավոր առանձնացվեց խաչը, որովհետև խոնավությունից քայքայվում էր, և բերվեց իր նախնական տեսքի։ Եկեղեցու խաչը առանձնացնելիս հայտնաբերվեց 7-րդ դարի եկեղեցի իր խլանիստ հիմքերով։ Հայտնաբերվեց նաև լավաշ թխելու թոնիր, [[գերեզմանաքարեր]], [[տապանաքարեր]], ջարդված [[խաչքար]]եր, քիվեր 13-րդ և 14-րդ դարերի։ Հյուսիսային մասում հայտնաբերվեց 3 մետր խորությամբ [[թոնիր]](սառնարան), որտեղ պահել են ժամանակին մթերք և [[գինի]]։
Պեղումների ժամանակ եկեղեցու մուտքի դիմաց հայտնաբերվեց [[իշխանական տոհմ]]ի գերեզմանաքարեր։
Եկեղեցին վերանորոգվել է 1960 -ական թվականներին։ Փոխվել է գմբեթի սյուները և ամրացվել։
1905-թվականին երբ Եղվարդ գյուղը մեծացել է եկեղեցուն կից կառուցել են սև սրբատաշ քարերով գավիթ։
1960-ական թվականներին այն քանդել են և բերել իր նախնական տեսքին։
Ներկայումս գործում է, և բարելավվել է ծաղիկներով տարածքը։
Եղվարդի ժողովրդի համար խաղաղ և հաճելի հանգստի վայր է հանդիսանում տարածքը։
 
== Պատկերասրահ ==