«Հայկական մարզպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 77.
 
=== Դվինի եկեղեցական ժողովներ (506, 554)===
 
{{Հիմնական հոդված|Դվինի եկեղեցական ժողովներ}}
[[506]] թվականին [[Բաբկեն Ա Ոթմսեցի]] կաթողիկոսը հրավիրում է [[Դվինի առաջին եկեղեցական ժողովը՝ժողով]]ը՝ դավանական խնդիրներ, մասնավորապես [[Նեստորականություն|նեստորականությանը]] և [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականությանը]] առնչվող հարցեր քննելու, նրանց հանդեպ [[Հայ Առաքելական եկեղեցի|Հայ եկեղեցու]] դիրքորոշումը պարզելու նպատակով։ Ժողովին մասնակցել են 20 եպիսկոպոս, վանականներ, երեցներ, 14 նախարար՝ մարզպան [[Վարդ Մամիկոնյան]]ի ([[505]]–[[509]]) գլխավորությամբ, [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]] եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաց և Աղվանից եկեղեցիների կաթողիկոսներն ու եպիսկոպոսները։
[[Պատկեր:Dvin.jpg|250px|մինի|աջից|Եկեղեցի Դվինում]]
 
Ժողովն արդեն հրավիրվել էր, երբ [[Սիմեոն Բեթ-Արշամացի|Սիմեոն Բեթ-Արշամացու]] գլխավորությամբ [[Պարսկաստան]]ի քրիստոնյա ուղղափառ ասորիները, որոնց հատկապես [[Սելևկիա]]յի [[499]] թվականի ժողովից (որտեղ նեստորականությունը հռչակվել էր Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական դավանություն) հետո հալածանքների էին ենթարկել նեստորականները, պաշտպանություն են հայցել Հայ եկեղեցուց։ Դվինի այս ժողովը հանրագումարն էր դավանական այն պայքարի, որ Հայ եկեղեցին նախորդ տասնամյակներում մղել է քրիստոնեական տարբեր հոսանքների՝ քաղկեդոնականության, նեստորականության, [[Եվտիքականություն|եվտիքականության]] դեմ։ Միաժամանակ Հայ եկեղեցու հեղինակության և դիրքի ապացույցն էր [[6-րդ դար]]ի քրիստոնյա [[Մերձավոր Արևելք|Արևելքում]] ծավալված դավանական վեճերում։ Տարբեր դավանանքների պատկանող դրացի քրիստոնյաները, գիտակցելով Հայ եկեղեցու նշանակությունը և դերը Արևելքի քրիստոնյա եկեղեցիների մեջ, աշխատել են ձեռք բերել Հայ եկեղեցու հովանավորությունը։
 
Դվինի [[Դվինի 554]] թվականի եկեղեցական ժողովըժողով]]ը հավատարիմ մնաց հայ հոգևորականության հետևողական դիրքորոշմանը։ Ժողովը պաշտոնապես ընդունեց հայկական տոմարը (օրացույցը) և իր որոշումներով ամրապնդեց Հայոց եկեղեցու ինքնուրույնությունը։ Դրանով նոր և կարևոր քայլ կատարվեց Հայոց եկեղեցին ազգային դարձնելու ճանապարհին։ Ժողովը հակաբյուզանդական ուղղվածություն ուներ, ուստի պարսիկները շտապեցին խրախուսել հայ հոգևորականությանը։ Եկեղեցականներին սիրաշահելու նպատակով պարսից արքունիքը հայ ազնվականներից վերցրեց հարկեր գանձելու ժառանգական իրավունքը և այն շնորհեց եկեղեցուն<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/200/202 Դվինի 554թ. եկեղեցական ժողովը]</ref>։
 
=== Պարսից արքունիքի քաղաքականություն ===