«Կիթառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
== Պատմություն ==
Մինչև [[էլեկտրական կիթառ]]ի զարգացումը և սինթետիկ նյութերի օգտագործումը, կիթառը սահմանվում էր որպես գործիք, որն ուներ «երկար, տափակ փայտյա [[ձայնատախտակ]], կողեր և հարթ հետև, հաճախ գոգավոր մասերով»։ <ref>Մայքլ Կաշա (Օգոստոս, 1968) «Նոր հայացք դեպի դասական կիթառի պատմությունը»</ref>Տերմինն օգտագործվում է տարբեր տեսակի [[լարային գործիքներ]] նկարագրելու համար, որոնք զարգացել և օգտագործվել են ամբողջ [[Եվրոպա]]յում սկսած [[12-րդ դար]]ից, և ավելի ուշ [[Հյուսիսային Ամերիկա|Հյուսիսային]] և [[Հարավային Ամերիկա]]ներում։<ref>Ուեյդ Գրահամ «Դասական կիթառի հակիրճ պատմություն», Mel Publications, 2001</ref> Ժամանակակից լարային գործիքները երկար լարերով գործիքների հետնորդներն են, որոնք մի քանի հազար տարի առաջ կային հնագույն [[Կենտրոնական Ասիա]]յում և [[Հնդկաստան]]ում։ Այդ պատճառով, ժամանակակից արևմտյան լարային գործիքները, ինչպես կիթառը, [[ջութակ]]ը, [[ջնար]]ը և այլն, հեռու կապեր ունեն Կենտրոնական Ասիայի և Հնդկաստանի ժամանակակից գործիքների հետ, այդ թվում [[տանբուր]]ի, [[սեթար]]ի և [[սիթար]]ի։ 3300-ամյա [[Խեթերեն|խեթական]] մի արձանագրությունում, որում երգիչը նվագում է լարային գործիք, լարային գործիքների ամենահին պատկերումն է։<ref>Մայքլ Կաշա (Օգոստոս, 1968) «Նոր հայացք դեպի դասական կիթառի պատմությունը», Օգոստոս, 1968, էջ 3-12</ref>
 
Ժամանակակից կիթառ բառը և իր նախորդները դասական ժամանակներից սկսած դասվում էին լարայինների շարքին, և հենց դա էլ հանգեցնում է խառնաշփոթության: [[Անգլերեն]]՝ guitar, [[գերմաներեն]]՝ Gitarre և [[ֆրանսերեն]]՝ guitare բառերը փոխառված էին [[իսպաներեն]]՝ guitarra-ից, որը գալիս է անդալուզիական [[արաբերեն]] قيثارة (քիթարա) բառից,<ref>{{Citation |last=Farmer |first=Henry George |author-link=Henry George Farmer |year=1988 |title=Historical facts for the Arabian Musical Influence |publisher=Ayer Publishing |isbn=0-405-08496-X |page=137}}</ref> որն էլ փոխառված է [[լատիներեն]] cithara-ից, և որն էլ իր հերթին գալիս է [[հին հունարեն]] κιθάρα (քիթարա) բառից:
 
«Կիթառ» տերմինը ծագում է լատիներեն cithara բառից, բայց ժամանակակից guitar-ը չի համարվում ռոմանական երաժշտական գործիք:
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կիթառ» էջից