«Մանուկների խաչակրաց արշավանք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
գծիկ պետք չի անվան մեջ, Սան Պետրոն՝ ավելի հստակ
Տող 11.
Շուտով տարբեր վայրերում ի հայտ են գալիս մանուկներ, ովքեր հավաքում էին իրենց շուրջ հետևորդների մեծ խմբեր և տանում էին նրանց խաչերով և կրոնական երգերով Ստեփանի մոտ։ Երբ որևէ մեկը հարցնում էր այս երեխաներին, թե որտեղ են գնում, նրանք պատասխանում էին, որ գնում են ծովի մյուս ափ` Աստծո մոտ։ Նրանց ծնողները և խելամիտ մարդիկ, ովքեր ուզում էին հետ պահել երեխաներին այդ անմիտ քայլից, ոչինչ չէին կարողանում անել, քանի որ մարդիկ այս խաչակրաց արշավանքից սպասում էին մեծ հրաշքներ և սուր քննադատությունների էին արժանացնում նրանց, ովքեր այլ կերպ էին մտածում և չէին տեսնում Սուրբ Հոգու ներկայությունն այս երեխաների մեջ։
 
Վերջապես, Ֆրանսիայի թագավորը փորձում է վերջ դնել այս աբսուրդին և լրջորեն հրամայում է երեխաներին վերադառնալ տուն։ Երեխաների մի մասը ենթարկվում է հրամանին, իսկ մեծ մասը` ոչ։ Շուտով մանուկներին են միանում նաև մեծահասակներ` հոգևորականներ, արհեստավորներ, գյուղացիներ, հանցագործներ, կանայք և աղջիներ։ Հավաքման վայր էր նշանակված [[Վանդոմ]]ը, մեկ ամիս անց՝ հունիսին, այստեղ արդեն հավաքվել էին 30, 000 խաչակիրներ։ Խաչակիրների թիվն ավելի էր մեծանում, իսկ նրանց առաջնորդող փոքրիկ տղա-հովիվը գորգերով զարդարված կառքով էր տեղաշարժվում և շրջապատված էր թիկնազորով։ Ամբոխն անցնում է [[Տուր]]ը և [[Լեոն]]ը, հասնում է [[Մարսել]] և երկու ստրկավաճառ ցանկություն են հայտնում առանց որևէ գումարի 7 նավով տեղափոխել ‹‹Քրիստոսի պաշտպաններին›› [[Սիրիա]]։ Ճանապարհին` [[Սարդինիա]]յի մոտ` [[Սան- Պետրո (կղզի)|Սան Պետրո]] կղզու մոտ խորտակվում են, իսկ մնացած հինգ նավերը հասնում են [[Եգիպտոս]], որտեղ չարագործ ստրկավաճառները վաճառում են խաչակիրներին ստրկության։ Նրանցից հազարավորներ հայտնվում են խալիֆի արքունիքում և աչքի են ընկնում քրիստոնյա մնալու համառությամբ։ Հետագայում այն երկու չարագործ ստրկավաճառներն ընկնում են [[Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն]] կայսեր ձեռքը և մահապատժի են դատապարտվում։
 
Ֆրիդրիխ II-ը [[1229]] թվականին Եգիպտոսի տիրակալ [[ալ-Քամիլ]]ի հետ հաշտության պայմանագիր կնքելիս, կարողանում է ստրկության վաճառված խաչակիրների զգալի մասին ազատություն տալ։