«Օրբելյանների իջևանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
== Ճարտարապետություն ==
 
Կառուցվել է [[1332]] թվականին իշխան [[Չեսար Օրբելյան]]ի միջոցներով։ [[Միջնադարյան Հայաստան]]ի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։ [[14-րդ դարիդար]]ի Հայաստանի համար ներկայացնում է նոր հորինվածք ու կառուցվածքային լուծում։
 
Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Երկարությունը 35,5մ է։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում` ցուլ, արևմտյան մասում` մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։ Քարավանատունը վերանորոգվել է 1957-58թվականներին։1958 թվականներին։ Կառույցը պատկանում է բազիլիկաձև տիպին<ref>[http://highsc.mskh.am/node/1104 Գեղարվեստի ավագ դպրոց, մշակույթ անիվների վրա]</ref>։
 
Շենքի ճակատի երկու բարձրաքանդակները՝ [[Օրբելյաններ]]ի իշխանական տան զինանշաններն են<ref>[http://www.aravot.am/2009/10/17/364839/ Առավոտ. պատմությունը կպահպանեն]</ref>։