«Բրեյք դանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- \n +\n)
Տող 27.
 
[[Պատկեր:Handspin2.jpg|մինի|աջից|Ձեռքի վրա պտույտի մանրաբանում]]Հետզհետե ավելի պարային բնույթ ստանալով, այն ծնել է իր նմանակը պարային աշխարհում, որպես բրեյք դանս։ Այս պարի անվանումը հնարել է 1969 թվականին [[Հիփ-Հոփ]]ի պիոներ DJ Kool Herc-ը, նա դիսկոտեկներում ելույթ ունենալուց հայտարարել է ընդմիջումներ, (որոնք ի դեպ անգլերեն հնչում են որպես «break») որպեսզի պարողները մի քիչ հանգստանան և այդ ընթացքում դիտեն [[կապուերա]]յանման անհատական կատարումներ, նա հայտարարում էր այդ ընդմիջումները՝ «b-boys go down» արտահայտությամբ, ինչն էլ դարձել է հետագայում բրեյք դանս պարողների անվանումը՝ b-boy։ Ստացվում էր ընդմիջման պար, այսինքն՝ '''break dance'''։
Որպես պարային ոճ այն տարբերվում էր այժմյան բրեյքից իր պարզությամբ և համեմատելիորեն հեշտ կառուցվածքով։ Բրեյքը սկսեց իր մեջ կիրառել տարբեր «ջազային» պարեր, այդպիսիք էին «Lockit!» («Poplocking») - Լոքիթը, որը ծնվել է [[Լոս-Անջելոս]]ում և հետագա զարգացում ստացել «Լոս Անջելոս Լոքերս» բրեյք դանս խմբի շնորհիվ, կամ «Electric Boogaloo»- Էլեքթրիկ Բուգալո, որը սկիզբ է առել [[Նյու Յորք]]ում և այլն։ Հետագա տարիների ընթացքում բրեյք դանսը բարդացավ, համալրեց նոր ու նոր էլեմենտներ, նույնիսկ ձեռք բերեց մի քանի ենթաոճ, բրեյքի զարգացումը շարունակվում է առ այսօր, օրինակ վերջին բարդագույն էլեմենտներից «Airtwist» - Էիրթվիստը, ստեղծվել է 2000 թվականին, Kujo մականունով պարողի կողմից, որը ներկայացնում է «Free Force Crew» - Ֆրի Ֆորս Քրյու պարային խումբը։ «Crew» - Քրյու՝ թիմ, խումբ. անձնակազմ. Այս բառով են հիմնականում բնորոշում բրեյք դանս կամ [[գրաֆֆիտի]] խմբերը։
[[Պատկեր:Windmill2.jpg|մինի|ձախից|200px|Վինդմիլլ]]
Բրեյք դանսի զարգացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել [[Հերբի Հենկոկ]]ը, [[Աֆրիկա Բամբատա]] խումբը, [[Քուինսի Ջոնս]]ը, [[Ջեյմս Բրաուն]]ը։ Նրանք նույնիսկ ունեն երգեր նվիրված այս պարաձևին՝ [[Ջեյմս Բրաուն]]ի "Get on The Good Foot", "Soul Power", [[Աֆրիկա Բամբատա]]յի "Planet Rock" ալբոմը, [[Հերբի Հենկոկ]]ի "Rock It!" ալբոմը. Հենց այս ստեղծագործություններն էլ դարձել են առաջին բրեյք դանս պարողներին ոգևորող ռիթմերն ու պրոպագանդները։ 1980-ականներին [[ԱՄՆ]]-ում ստեղծվեց առաջին "[[Հիփ-Հոփ]]" ասոցիացիան, որն աջակցում էր բրեյք դանսի, [[գրաֆֆիտի]]ի և [[դիջեյինգ]]ի զարգացմանը, ասոցիացիան կոչվում էր "Zulu Nation" - Զուլու Նեյշիոն։ Հենց այդ ասոցիացիան առաջինը կազմակերպեց բրեյք դանս մրցույթները, որոնք կոչվում են "Battle" - Բեթլ՝ մենամարտ։ Առաջին բեթլի չեմպիոններն էին՝ "Zulu Kings", "Rocksteady Crew", որոնց հետագա գործունեությունը ծնեց առաջին ֆիլմերը բրեյք դանսի մասին՝ "Break It!", "Beatstreet", "Wild Style"։ Բրեյք դանս պարողներին կարճ անվանում են b-boy - բի-բոյ-ներ, այսինքն՝ բրեյք-տղաներ, ինչու տղաներ, քանի որ հիմնականում այս պարով զբաղվում են արական սեռի ներկայացուցիչները, դա կապված է այս պարի ֆիզիկական բարդությունից, իսկ աղջիկները մուտք են գործել այս պարաոճ ոչ այնքան վաղուց, ավելի կոնկրետ 90-ականներին, չնայած, որ "բի-բոյ" անվանումը արդեն արմատացել էր այս ասպարեզի ներկայացուցիչների մեջ, աղջիկներին չնեղացրեցին և նրանց անվանում են բի-գըրլ, կամ ֆլայ-գըրլ, այսինքն՝ թռչող-աղջիկ։