«Երուսաղեմի տաճար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Second Temple.jpg|աջից|մինի|250px|[[Հորդոս Մեծ]]ի Երուսաղեմյան տաճարի վերակառուցված մանրակերտը:]]
'''Երուսաղեմյան տաճար''' ({{lang-he|בֵּית הַמִּקְדָּשׁ}}, ''Բեյթ ա-Միքդաշ'', այսինքն «Սրբազանության տուն»; {{lang-he|מִּקְדָּשׁ}}, ''Միքդաշ''), [[մ.թ.ա.10-րդ դար]]-[[մ.թ. 1-ին դար]]երում [[Հրեաներ|հրեա ժողովրդի]] կրոնական կյանքի կենտրոն։ Տաճարը գտնվում էր [[Երուսաղեմ]]ի [[Տաճարային լեռ]]ան վրա, որտեղ այժմ գտնվում է [[637]] թվականին [[արաբներ]]ի կողմից կառուցված [[Ժայռի գմբեթ|Քուբբաթ աս-Սահրա]] («''Գմբեթ Ժայռի վրա''») [[Իսլամ|մահմեդական]] սրբավայրը։ Հնում միայն այդ վայրում էր կարելի [[Զոհաբերությունները հուդայականությունում|Միասնական Աստծոն զոհաբերություն]] մատուցել, որը կատարում են [[քոհեններ]]ը և [[ղևտացիներ]]ը։ Տաճարը նաև տարին երեք անգամ ուխտագնացության վայր էր հանդիսանում հրեաների համար. [[Փեսախ]]ի (Զատիկ), [[Շավուոթ]]ի (Պենտեկոստե) և [[Սուքքոթ]]ի (Տաղավարաց տոն) ժամանակ։
=== Ներածություն ===
Ըստ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]]՝ [[հրեաներ]]ի [[Եգիպտոս]]ից դուրս գալուց հետո և մինչև Երուսաղեմի Տաճարի կառուցումը, այն ժամանակավորապես որպես տաճար է ծառայել ժողովի շարժական [[Խորան]]ը։ Երուսաղեմի տաճարն իրենից ներկայացնում էր կառույց և դրանով տարբերվում էր զոհարանից և բացօթյա սրբատեղիներից (բամ)։ Տաճարում գտնվում էին [[Աստված|Աստծու]] ներկայությունը խորհրդանշող առարկաներ ([[Պատգամի Տապանակ]]ը Քարասալիկով և [[քերովբեներ]]), ինչպես նաև պատարագ մատուցելու սպասք։ [[Պատարագ]] մատուցելու համար առավել կարևոր սպասքներ են հանդիսանում.
* [[Ողջակիզման զոհասեղան|Ողջակիզման մեծ զոհասեղանը]], որի վրա զոհաբերվում էին Աստծուն նվիրաբերված կենդանիներ, ինչպես նաև հացի նվիրաբերում և գինու հեղում էր կատարվում
* [[Խնկարկման զոհասեղան|Խնկարկման ոսկե զոհասեղան]], որի վրա խունկ էին ծխեցնում
* Ոսկե [[Աշտանակ]]ը, որն իր լույսով լուսավորում էր Տաճարը։
* [[Առաջարկների հացերի սեղան|Առաջարկների հացերի ոսկե սեղանը]], որի վրա տեղադրված էին սուրբ «առաջարկությունների հացերը»։
 
[[Հուդայականություն|Հուդայականության]] համաձայն՝ Տաճարը կվերականգնվի և ապագայում կդառնա հոգևոր կենտրոն հրեա ժողովրդի և ողջ մարդկության համար։
 
Աստվածաշնչում Տաճարը սովորաբար անվանում են «[[YHWH]] Բետ» (Աստծու անունն արտասանելու արգելքի հետևանքով կարդացվում է Բետ [[Ադոնայ]]՝ Տիրոջ Տուն, կամ Բետ [[Էլոխիմ]]՝ Աստծո Տուն)։ Հաճախ Հնգամատյանի և մարգարեների պոետական տեքստերում տաճարն անվանվում է «Լևանոն» ({{lang-he|לבנון‎}} ― «սպիտակ»)։ «Բետ ա-Միկդաշ» անունը({{lang-he|בֵּית הַמִּקְדָּשׁ}}‎ ― Սրբությունների Տուն) տարածում է գտել Միշնայի ([[2-րդ դար]]) ժամանակներից։ Հրեական կրոնական գրականության մեջ լայն կիրառում ունի «Բետ ա-Բեհիրա» անունը ({{lang-he|בֵּית הַבְּחִרָה}} ― Ընտրության Տուն)։ Պոետական գրականության մեջ Տաճարն անվանվում է նաև «Արիել» անվամբ ({{lang-he|אריאל‎}} ― տառացիորեն՝ «Աստվածային առյուծ»)։
 
[[Կատեգորիա:Հուդայականություն]]