«Գնեոս Պոմպեոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 60.
'''Պոմպեոս Գնեոս Մեծ''' (մ.թ.ա. 106-48), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ 83-ին հարել է [[Սուլլա]]յին։ 78-77-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, 77-72-ին՝ [[Սերտորիոս]]ի խռովություններին, 71-ին՝ [[Սպարտակի]] ապսամբության ճնշմանը։ 70-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ 66-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել [[Պոնտոս]]ի թագավոր [[Միհրդատ VI Եվպատոր]]ին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ։ 55-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպատիայի կառավարիչ։ 1-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ 52-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր [[Պտղոմեոս XIII Դիոնիսոս]]ը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին։
Ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Միհրդատ VI-ի պարտությունից հետո, [[Տիգրան Բ Մեծ]]ը ներկայացել է Հայաստան ներխուժած Պոմպեոսին, նրան հանձնել իր թագը, Պոմպեոսը մեծահոգաբար վերադարձրել է այն և կնքել պայմանագիր, որով Տիգրանը հրաժարվել է իր արտաքին նվաճումներից։ Սակայն ըստ [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։
== Կենսագրություն ==
=== Ծագում ===
Համաձայն առավել տարածված կարծիքի` Գնեոս Պոմպեոսը ծնվել է [[Մ. թ. ա. 106|մ. թ. ա. 106]] թվականի [[սեպտեմբերի 29]]-ին:<ref name=seager.23></ref><ref name=ward.120>''Ward A. N.'' The Early Relations between Cicero and Pompey until 80 B. C. // Phoenix. — 1970. — Vol. 24, No. 2. — P. 120</ref> Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշվել է Վալլեյ Պատերկուլի ու Պլինի Ավագի` ծննդյան օրը մահվան ու երրորդ հաղթանակի մասին վկայության հիման վրա:<ref name=seager.23 /><ref>(Vell. Pat. II, 53) Веллей Патеркул. Римская история, II, 53.</ref><ref>(Plin. N. H. XXXVII, 6 (13)) Плиний Старший. Естественная история, XXVII, 6 (13).</ref>
Տող 65 ⟶ 66՝
Հայտնի է Պոմպեոսների մի քանի տոհմեր:<ref>(Vell. Pat. II, 21) Веллей Патеркул. Римская история, II, 21</ref> Այն Պոմպեոսները, որոնց տոհմից սերում էր Գնեոսը, ոչ թե լատինական ծագում ունեին, այլ սերում էին պլեյբեյների տոհմից, ովքեր բնակվում էին [[Ապենինյան թերակղզի|Ապենինյան թերակղզում]]` [[Ադրիատիկ ծով]]ի ափին գտնվող Պիցեն վայրում:<ref name=syme.28>''Syme R.'' The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 28</ref><ref name=ward.120 /> Պոմպեոս տոհմանունը ծագմամբ մոտ է համարվում Կամպանի տեղանվանը: Հավանական է, որ անունը ծագում է օսկսյան լեզվի` «հինգ» նշանակող արմատից, իսկ -eius վերջավորությունը երբեմն դիտարկվում է որպես [[էտրուսկերեն|էտրուսկյան լեզվի]] ազդեցություն:<ref name=syme.28 /> Այս տոհմի, սակայն այլ ճյուղի առաջին հայտնի ներկայացուցիչը Կվինտ Պոմպեուսն է, ով կոնսուլ է եղել մինչ [[մ. թ. ա. 141]] թվականը:<ref name=ward.120 /> Սեկստ Պոմպեուսը` Գնեուսի պապը, [[մ. թ. ա. 118]] թվականին Մակեդոնիայում մասնակցել է կելտերի դեմ մղված մարտերին (հավանաբար եղել է պրետոր) և սպանվել է մարտում:<ref>''Broughton T. R. S.'' The Magistrates of the Roman Republic. — Vol. I. — New York: American Philological Association, 1951. — P. 274.</ref> Պոմպեուսի հայրը` Գնեուս Պոմպեուս Ստրաբոնը, եղել է հայնտի զորավար ու կոնսուլ [[մ. թ. ա. 89]] թվականը: Երիտասարդ Գնեուսը պոետ-սատիրիկ Գայ Լուցիլիի աղգականն էր. վերջինիս քույրը եղել է Գնեուսի տատը կամ մայրը:<ref>''Syme R.'' The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 30.</ref> Չնայած տոհմի երեք սերունդների ներկայացուցիչների քաղաքական հաջողություններին` [[Հռոմ]]ի պատմության մեջ ունեցած դերով Պոմպեոսների ընտանիքն ավելի մոտ էր հեծյաներին, քան ազնվականական ընտանիքներին, որոնք ունեին բազմադարյա պատմություն:<ref name=ward.120 />
 
Գնեուս Պոմպեոսի տոհմաբանությունը ըստ Pauly-Wissowa-ի:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}