«Կալիմանտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
'''Կալիմանտան''' ({{lang-id|Kalimantan}}, նաև '''Բորնեո''' (մալայերեն՝ Borneo)), [[Մալայան արշիպելագ]]ի ամենախոշոր կղզին։ Տարածքը՝ 734 000 կմ<sup>2</sup> է, բնակչությունը՝ 18.590.000 (2009)։
 
== Անվանում ==
Անվանումը բացատրում են որպես «մանգոյի երկիր»․ մանգոն կարևոր դեր է խաղում կղզու բնակիչների կյանքում։ 1921 թվականից (երբ իսպանացիներն իմացան այդ կղզու մասին), եվրոպացիներն այն անվանում են Բոռնեո՝ կղզու հյուսիսում Բրունեյի սուլթանության անունով։
 
Մինչ եվրոպացիների գալն այնտեղ բնակվող մալայացիները կղզու հյուսիսային մասն անվանում էին Բերունայ, հարավային մասը՝ Կեմանտան․ երկու անվանումն էլ սկզբնապես նշանակել են «բույս»։
 
Այդ անվանումները տարածվեցին ամբողջ կղզու վրա և աշխարհագրորեն դարձան հոմանիշներ։
== Աշխարհագրություն ==
Թույլ կտրտված մակերևույթով կղզի է՝ ժամանակակից հրաբխականության բացակայությամբ։ Ափերը ցածրադիր են, ճահճակալած։ Կենտրոնական մասը կազմված է բեկորային լեռնաշղթաներից (ամենաբարձր կետը [[Կինաբալուն]] է, 4101 մ), ավազաքարային և [[տուֆ]]ային սարավանդներից, ծայրամասերում հերթագայում են [[լեռ]]ներն ու [[հարթավայր]]երը։ Օգտակար հանածոներից կան [[նավթ]], [[քարածուխ]], [[երկաթ]], [[մոլիբդեն]], [[պղինձ]], [[ոսկի]]։