«Բրիտանիկա հանրագիտարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
 
Հիմնադրվել է շոտլանդացի լուսավորիչներ փորագրող [[Էնդրյու Բելլ]]ի (1726—1809) և տպագրիչ-գրավաճառ [[Քոլին Մաքֆարքուհար]]ի կողմից: Որպես խմբագիր հրավիրվեց [[Ուիլյամ Սմելլի]]ն:
__TOC__
 
==Պատմություն==
«Բրիտանիկայի» պատմությունը նրա հրատարկությունների ստեղծման պատմությունն է, ժամանակակից հրատարակությունները՝ թվով 15 (հրատարակված [[1985]] թվականին): [[1768]]-[[1771]] թվականներին հանրագիտարանային բառարանի սկզբունքով լույս տեսած առաջին հրատարկությունը ուներ ընդամենը երեք հատոր: Մինչ ութերոդ հրատարկությունը «Բրիտանիկան» լույս էր տեսնում [[Էդինբուրգ]]ում: [[1870]] թվականին հրատարակչությունն անցնում է «[[The Times]]» թերթի հովանու տակ և տեղափոխվում է [[Լոնդոն]], որտեղ լույս են տեսնում իններորդ և տասներորդ հրատարակությունները:Իններորդ հրատարակությունը համալսարանական շրջանակներում հեղինակության համար ստացավ ոչ պաշտոնական «''the scholar’s encyclopaedia''» («ակադեմիականների հանրագիտարան») անվանումը: Տասներորդ հրատարակությունում առաջին անգամ ի հայտ եկավ քարտեզագրական հատորը և առարկայացանկը: Տասնմեկերորդ («Քեմբրիջյան») հրատարակությունը, որով և հանրագիտարանը ձեռք բերեց ժամանակակից տեսքը, 1500 փորձագետների մասնակցությամբ լույս ընծայեց Քեմբրիջի համալսարանը:
[[Կատեգորիա:Հանրագիտարաններ]]