«Սալավաթ Յուլաև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ "Salavat_monument_5.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Natuur12 մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ Per commons:Commons:Deletion requests/Files uploaded by Qweasdqwe:
Տող 36.
 
[[1773]] թվականի հոկտեմբերին զորակոչվել է Պուգաչովի դեմ կռվելու, բայց [[2]] հազարանոց ջոկատի հետ անցել է [[Օրենբուրգ]]ը պաշարած ապստամբների կողմը։ [[1773]] թվականի նոյեմբերի վերջին Պուգաչովը Սալավաթ Յուլաևին ուղարկել է [[Բաշկիրիա]], որտեղ նա հավաքել է [[10]] հազարանոց ջոկատ և հաջողությամբ կռվել [[Կրասնոուֆիմսկ]]ի և [[Կունգուր]]ի շրջանում։ [[1774]] թվականի մայիսի վերջին և հունիսին գործել է Պուգաչովի հետ։ Շարունակել է պայքարը ապստամբության պարտությունից և Պուգաչովի ձերբակալվելուց հետո էլ։ [[1774]] թվականի [[նոյեմբերի 24]]-ին [[Մեդյաշ]] գյուղի մոտ գերի է ընկել և դատապարտվել ցմահ տաժանակրության բալթիական [[Դոգերվիկ]] ամրոցում որտեղ և մահացել է։ Սալավաթ Յուլաևի պոեզիան մինչ հեղափոխական բաշկիրական գրականության լավագույն դրսևորումներից է։
 
[[Պատկեր:Salavat monument 5.jpg|200px|մինի|ձախից|Սալավաթ Յուլաևի կիսանդրին]]
== Նշանավոր գործերը ==
Նրա բանաստեղծությունները ժողովրդին պայքարի են կոչել շահագործողների դեմ («Ճակատամարտ», «Նետ», «Զինվոր պատանուն»), գովերգել հայրենի երկիրը («Հարազատ երկիր», «Իմ Ուրալ», «Սոխակ»), սերը և այլն։ Սալավաթ Յուլաևի պատվին Բաշկիրիայում կա Սալավաթ անունով քաղաք, սահմանվել են Սալավաթ Յուլաևի անվան Բաշկիրական ԻՍԱՀ պետական մրցանակներ գրականության և արվեստի լավագույն գործերի համար։ Սալավաթ Յուլաևի կերպարը իրենց ստեղծագործություններում պատկերել են [[Ալեքսանդր Պուշկին]]ը, Պ․ Պ․ Բաժովը և ուրիշները, կերտվել է արվեստի (օպերա, կինոֆիլմ, կերպարվեստ, քանդակ) գործերում: