«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 60.
 
== Ակ-Կոյունլուների ցեղապետության առաջացում ==
 
[[14-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յում զորապետ Թեմուր-Լանը կամ [[Լենկթեմուր]]ը («Կաղ Թեմուր») ստեղծել էր մի ընդարձակ պետություն՝ [[Սամարղանդ]] (այժմ՝ քաղաք [[Ուզբեկստան]]ում) մայրաքաղաքով։ [[Պարսկաստան]]ի մեծ մասը գրավելուց հետո նրա բանակները ձեռնամուխ եղան նոր նվաճումների։ Լենկթեմուրի զորքերը [[1386]] թվականին անցան [[Երասխ]] գետը և մտան [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] ու [[Այրարատյան դաշտ]]։ Հաջորդ տարում Լենկթեմուրի զորքերը չկարողացան ընկճել [[Սասուն]]ի լեռնականներին, իսկ [[Վան]]ի բնակիչները համարձակորեն մերժեցին անձնատուր լինելու պահանջը։ Թշնամին քաղաքը գրավեց երկարատև պաշարումից և մեծաթիվ զոհեր տալուց հետո։ Լենկթեմուրը հրամայեց գերի տանել փրկված կանանց ու երեխաներին, իսկ ողջ մնացած տղամարդկանց ցած գլորել [[Տուշպա-Վան|Վանի բերդ]]ի ժայռից։ Սպանվածների կույտն այնքան բարձրացավ, որ վերջին նետվածները ողջ էին մնում։ [[1402]] թվականին Լենկթեմուրի զորքերը ծանր պարտության մատնեցին օսմանյան սուլթան Բայազետին Անգորայի (այժմ՝ [[Անկարա]], [[Թուրքիա]]յի մայրաքաղաք) ճակատամարտում։ Միայն [[Սեբաստիա]]յում նրանք կենդանի թաղեցին ավելի քան 4000 մարդու։ Զորավարը 1405 թվականին մահացավ, նրա աշխարհածավալ պետությունը սկսեց քայքայվել<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/331 Լենկթեմուրի արշավանքները Հայաստան]</ref>։
 
Լենկթեմուրի հետ [[Առաջավոր Ասիա]] էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռ [[սելջուկ-թուրքական արշավանքները Հայաստան|սելջուկ-թուրքական արշավանքների]] ժամանակ՝ [[11–րդ դար]]ում։ Զորավարի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներ, որոնցից օգտվեցին [[կարա-Կոյունլուներ|կարա-Կոյունլու]] և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ [[13-րդ դար]]ի վերջին [[Միջին Ասիա]]յից ներգաղթել էր [[Փոքր Ասիա]] և Հայաստան։ Դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներից և ծագել են այդ ցեղերի անունները։ Նրանց իշխանությունները ուժեղացան [[15-րդ դար]]ի սկզբին՝ Լենկթեմուրի մահից հետո։ Նրանց միջև մրցակցություն սկսվեց Հայաստանին և նրա հարևան երկրներին տիրելու համար։ Լենկթեմուրի հետնորդների և ակ-Կոյունլուների դեմ պայքարում հաղթանակեց կարա-Կոյունլու ցեղի առաջնորդ Կարա Յուսուֆը, որի օրոք նրա իշխանությունը վերածվեց ուժեղ տերության ([[1410]]-[[1468]])։ Վերջինիս մայրաքաղաքն էր Թավրիզը։ Տերության մեջ էին մտնում [[Հայկական լեռնաշխարհ|Հայաստանը]], [[Ատրպատական]]ը, [[Իրան]]ի արևմուտքը և [[Վրաստան]]ը։
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին։ Չնայած [[1426]] թվականին ընկավ [[Մակուի հայկական իշխանություն]]ը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Թեև իսլամադավան իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր [[Լոռի]], որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։