«Վիքիպեդիա:Ստուգելիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
 
Տեղեկատվության ստուգելիությունը պետք չէ շփոթել համացանցում նյութի հասանելիութկան հետ։ Թղթե հրատարակության նյութերը կարող են լիովին ապահովել ստուգելիության պայմանը, եթե անգամ առանձին մասնակիցներ հնարավորություն չունեն օգտվել այդ հրատարակությունից։ Համացանցի նյութերը կարող են հասանելի լինել բոլորին, բայց չհամարվել ստուգելի, քանի որ պարզ չէ, թե ով և ինչ հիմքերով է տեղադրել նյութը։
 
 
'''Ստուգելիությունը''', Վիքիպեդիայի կանոնակարգի հիմնական բաղկացուցիչներից է [[Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ|Չեզոք տեսակետ]] և [[Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն|Ոչ մի սկզբնական հետազոտություն]] կանոնների հետ միասին։ Այս կանոնները սահմանում են Վիքիպեդիայում հոդվածների որակին և բնույթին վերաբերվող պահանջները։ Հոդվածների հեղինակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ այս երեք կանոններին և ղեկավարվել նրանց պահանջներով։
Տող 12 ⟶ 11՝
== Ապացուցելու բեռը ==
Երբ որևե մասնակից կասկած է հայտնում հոդվածում բերված որևէ տեղեկության, ապա աղբյուրների հղումը պետք է ներկայացնի այն մասնակիցը, ով ավելացրել է կամ վերականգնել է այդ տեղեկությունը հոդվածում։ Ցանկացած նյութ, որը կասկած է հարուցում կամ քաղվածք պետք է հաստատվի հավաստի աղբյուրների տեղեկություններով։ Սա չի նշանակում, որ աղբյուրի հղումներ է պետք տալ հոդվածի յուրաքանչյուր պնդմանը։ Եթե հեղինակը գտնում է, որ փաստ ներկայացնելը կարևոր չէ, և կարող է ստուգվել աղբյուրներով, որ ներկայացվել են ավելի վաղ կամ ներկայացված են հոդվածի վերջում և եթե որևէ այլ մասնակից չի պահանջել տեղեկությունը վավերացնել, ապա կարելի է տեղեկությանը հեղինակավոր աղբյուրի հղում չտալ։ Եթե նյութը չի պարունակում արտասովոր տեղեկություններ, չի նշում կարևոր տվյալներ՝ թվեր և չափեր, ապա կարելի է հղումներ չտեղադրել։ Աղբյուրը պետք է նշված լինի պարզ և ճշգրիտ, որ հեշտ լինի գտնել կասկածը պարզաբանող տեքստը կամ նախադասությունը։
 
== Տես նաև ==
* [[Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ]]
* [[Վիքիպեդիա:Հղում աղբյուրներին]]
* [[Վիքիպեդիա:Չեզոք տեսակետ]]
* [[Վիքիպեդիա:ՎիքիՆախագիծ Ուղեգիծ/Հաքաթոն/Վիքիպեդիա:Ոչ մի սկզբնական հետազոտություն]]
 
== Ծանոթագրություններ ==