«Էրիկ Կանտոնա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 31.
}}
 
'''Էրիկ Կանտոնա'''՝ [[Ֆրանսիացի|ֆրանսիացի]] ֆուտբոլիստ։ Էրիկ Դանիել Պիեր Կանտոնան ծնվել [[1966]] թվականի [[Մայիսի 24|մայիսի 24]]-ին Ֆրանսիայի [[Մարսել]] քաղաքում։ Նա հայտնի ֆուտբոլիստ էր, խաղացել է հարձակվողի դիրքում։ Առավել հայտնի է իր մասնակցությամբ Ֆրասնիայի հավաքականի և «[[Մանչեսթեր Յունայթեդ|Մանչեսթեր Յունայթեդի]]» կազմում։ Վերջինիս հետ արժանացել է Պրեմիեր Լիգայի չորս չեմպիոնական տիտղոսի։ Մինչև հիմա Յունայթեդի երկրպագուների կողմից համարվում է կենդանի լեգենդ, որոնք նրան տվել են «Էրիկ թագավոր» մականունը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1997թ, որից հետո սկսել է նկարահանվել կինոյում։ Նա նկարահանվել է «Եղիսաբեթ» ֆիլմում, որում կատարել է Ֆուաի դերը։ Հիմա աշխատում է, որպես սպորտային ղեկավար «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։ Նրան իր ֆիլմն է նվիրել անգլիացի ռեժսիոր [[Քեն Լոուչ]] «Էրիկին փնտրելիս» ֆիլմը։
 
Իր ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Օսերում», խաղացել է «Մարտինգ», «Նանտ», «Մարսել» և «Բորդո» թիմերում։ Եռամյա կարգապահական տուգանքից հետո որոշում է ավարտել կարիերան, սակայն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ [[Միշել Պլատինի]]ն, որը Կանտոնայի մոլի երկրպագուն է, համոզում է նրան շարունակել կարիերան։ Էրիկը որոշում է տողափոխվել Անգլիա։
 
Գալով [[Անգլիա]], նա որոշ ժամանակ խաղում է «Լիդս» թիմում։ 1992թ նոյեմբերին տեղափոխվում է «Ման․Յունայթեդ» 121,2 միլիոն ֆունտով։ Առաջին խաղը անցկացրել է դեկտեմբերի 6-ին, որտեղ Յունայթեդը հաղթեց 2-1 հաշվով։ Նրա նորամուտը հաջող է ստացվում, որովհետև նա ոչ միայն գոլեր էր խփում, այլ ստեղծում գոլային պահեր։ Սակայն նրա տաղանդը չէր համնկնում նրա բնավորության հետ։ Լիդսի հետ խաղի ժամանակ նա թքում է երկրպագուներից մեկի վրաորիվրա,որի համար տուգանվում է հազար ֆունտ։ Կարգապահական խնդիրները շարունակում էին նրան հետապնդել ։ Մեկ մրցաշրջանի ընթացքւոմ նա ստանում է չորս կարմիր քարտ։
 
Կարիիերան ավարտում է 1997 թվականին։ Այդ նորությունը ցնցում Յունայթեդի երկրպագուներին, որոնց համար նա կենդանի լեգենդ էր։
 
2004 թվականին Կանտոնան հայտարարեց «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։