«Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Հայաստանի երիտասարդական հիմնադրամ''', իրականացնում էր կրթական, գիտական, մշակութային, երիտասարդն...»:
(Տարբերություն չկա)

13:43, 19 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամ, իրականացնում էր կրթական, գիտական, մշակութային, երիտասարդների սոցիալական, առողջապահական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր:

Անցած ուղին

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կառավարության 2001 թվականի հունիսի 11-ի որոշմամբ ստեղծվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը»: Կարևորելով երիտասարդական հիմնախնդիրների լուծման ոլորտում նմանատիպ գործունեության անհրաժեշտությունը, արդեն 2010 թվականի հունիսի 9-ին ՀՀ նախագահի հատուկ ուշադրության արդյունքում որոշում կայացվեց «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոնը» վերանվանել Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ: Դա մեկնարկն էր այն երիտասարդական նախաձեռնությունների իրականացման ուղու, որոնք այսօր հիմնադրամի ամենօրյա աշխատանքն ու հիմնական նպատակներն են դարձել: Հիմնադրամի գործունեության առանձնահատկություն այն է, որ այն հավասարապես ուշադրություն է դարձնում երիտասարդներին հուզող բոլոր բնագավառներին: Կրթական, գիտական, երիտասարդների սոցիալ-տնտեսական, զբաղվածության հիմնախնդիրներին, հոգևոր-հայրենասիրական, մշակութային դաստիարակությանն ուղղված ծրագրերին զուգահեռ հիմնադրամը հոգում է նաև երիտասարդների առողջ ապրելակերպի կազմակերպման մասին` իրականացնելով առողջապահական տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում երիտասարդներին տրվում են գործնական գիտելիքներ առողջապահական ոլորտի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների գիտական, կրթական, մշակութային, հոգևոր-հայրենասիրական դաստիարակությանը` հիմնադրամը միևնույն ժամանակ կարևորում է երիտասարդական ձեռներեցության զարգացումը: Այս ուղղությամբ ևս իրականացվում են տարաբնույթ ծրագրեր, սահմանվում դրամաշնորհներ:

Հիմնադրամը նպաստում է նաև երիտասարդների միջազգային և համահայկական համագործակցությանը` երիտասարդական ծրագրերի միջոցով ամրապնդելով Արցախ-Հայաստան-Սփյուռք կամուրջը:

Հիմնադրամն իր կենսագրության ողջ ընթացքում գերխնդիր է համարել ծավալել ակտիվ և կառուցողական գործունեություն, որն ուղղված է հայ երիտասարդության առջև ծառացած նշված հիմնախնդիրների լուծմանը: Խոսքը գործ դարձնելու համար հիմնադրամի նախաձեռնությամբ հավասարապես աշխատանք են ծավալում նաև երիտասարդները` բուհերի ուսխորհուրդները, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ:

Հիմնադրամի ծրագրերի աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով: Արցախում, Սփյուռքում, նաև Ջավախքում հիմնադրամը համակարգում և ղեկավարում է մշակութային, գիտակրթական, սպորտային, առողջապահական, երիտասարդների սոցիալական պաշտպանության, զբաղվածության, մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման և այլ ոլորտների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Այս գործընթացի իրագործման ճանապարհին հիմնադրամը համագործակցում է համանման այլ տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: Հիմնադրամի գործունեության հիմքում ընկած է կարգապահությունը, թափանցիկությունը և կառուցվածքային հստակությունը: Հիմնադրամն ունի կառավարման երկու մարմին. հոգաբարձուների խորհուրդը, որտեղ ընդգրկված են երկրի հասարակական-քաղաքական, մշակութային ոլորտներում մեծ ավանդ ունեցող մարդիկ ու գործադիր տնօրենը: