«Ոսկերչություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 6.
Միջին դարերում մանրարուրք, ընդելուզման, սեվադման եղանակներով թանկարժեք մետաղների և քարերի մշակման փորձը շարունակվել է Մերձավոր և [[Միջին Արևելք]]ում, [[Հյուսիսային Աֆրիկա]]յում։ Առանձնապես ճոխ ոսկերչական կերտվածքները բնորոշ են միջնադարյան [[Հնդկաստան]]ի դեկորատիվ-կիրառական արվեստին, ուր շատ վաղ տարածվել է ալմաստի նիստավորման արվեստը։ [[Չինաստան]]ի միջին դարերի վարպետները բացի թանկարժեք մետաղներից մշակել են տարբեր նյութեր (մարջան, նեֆրիտ, սաթ)՝ աշխատելով ընդգծել ոչ այնքան լույսի արտացոլումը, որքան այս կամ այն քարի գույնը կամ ֆակտուրան։ ոսկերչության առարկաներ են հայտնաբերվել [[Ամերիկա]]յի հին մշակույթի պեղումներից։ Դրանք պատրաստված են ձուլման և դրվագման եղանակներով՝ զարդարված փիրուզյա, քվարցի, ագատի և այլ քարերով։ Բյուզանդական ոսկերչության մեջ գերակշռել է ձևերի պատրանքային ապա- նյութականացման միտումը։ Ռոմանական և գոթական ոսկերչության մեջ (ուր օգտագործվել են նաև փայտի հազվագյուտ տեսակներ և վանակն) շքեղ գունահարաբերումները զուգորդվել են կոմպոզիցիայի զուսպ կառուցիկությանը՝ որոշ դեպքերում կրկնելով եկեղեցական ճարտ․ ձևևրը։ [[Վերածնունդ|Վերածննդ]]ի և մաներիզմի իտալացի վարպետները՝ Պ․ Լեոնին, Բ․ Չելլինին և ուրիշներ, ստեղծել են ռելիեֆ պատկերներով արծաթյա անոթներ, որոնցում թանկարժեք նյութերի նախնական հատկությունների փոխարեն ընդգծվել է մշակման նրբագեղությունը։
=== 17-18-րդ դարեր ===
==== Ոսկերչությունը տարածաշրջաններում ====
[[ԽՍՀՄ]] տարածքում ոսկերչությունը հայտնի է հնագույն ժամանակներից, որի մասին վկայում են հայտնաբերված հնագիտական նյութերը։ [[Սև ծով]]ի ափերի, [[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Միջին Ասիա]]յի, [[Կուբան]]ի և այլ վայրերի դամբարանների պեղումներից հայտնաբերված ոսկյա զարդերն ու կենցաղային զանազան առարկաները համաշխարհային ոսկերչության բարձրարժեք նմուշներից են՝ պատրաստված դրվագման, մանրարուրքի, փորագրման, սևադման, արծնապատման եղանակներով։
===== Ոսկերչությունը Հայաստանում =====
Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից։ հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ։ Հայկական բարձրավանդակի վարպետները տիրապետել են դրվագման, ձուլման, հյուսման, մանրարուրք, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին։ Կիրովականի պեղումներից հայտնաբերված ոսկյա թասը ունի դրվագման եղանակով կատարված կենդանիների պատկերներ։ [[Լճաշեն]]ի պեղումնավայրից մեզ է հասել գորտի ոսկյա փոքրիկ արձանիկը, որը պատրաստվել է ձուլման և հատիկազարդման եղանակներով։ Այն առնչվում է ջրի պաշտամունքի հետ։
[[Ուրարտու|Ուրարտական]] շրջանում՝ մ․ թ․ ա․
Հայ արծաթագործների մեծ վարպետությունն են հավաստում կանացի գլխարկի զարդի, ինչպես նաև գոտու, մասնատուփի, ապարանջանի բազմազան տեսակները, սևադման և փորագրման եղանակնեով ստեղծված ծխախոտատուփի տարբերակները։ [[Սովետական Հայաստան]]ում [[Վասպուրական]]ի ոսկերչության ավանդույթները շարունակել է Վ․ Հացագործյանը, որի աշխատանքները մանրարուրք եղանակի բացառիկ նմուշներ են։ Նրա ստեղծագործական փորձն ու հմտությունը շարունակում է որդին՝ Գ․ Հացագործյանը, որը ստեղծում է արծաթյա՝ ցանցկեն-հյուսածո աշխատանքներ (մրգի սկահակ «Վասպուրական», կանացի զարդերի համալիր «[[Հասմիկ]]»)։ Ոսկերիչ-արծաթագործ Ն․ Դույումջյանը թանկարժեք քարերի կիրառմամբ և տարբեր եղանակների զուգորդումով հասել է մեծ ինքնատիպության, որը հայտնի է «գույումջյանական ոճ» անունով։ Հայկական ոսկերչության արվեստի ավանդույթների կիրառման փայլուն օրինակ է ժ․ Չուլոյանի էջմիածնի վանքի Վեհարանում գտնվող ոսկյա մեծաչափ խաչը (1970-ական
Սովետական Հայաստանի ոսկերիչ-արծաթագործները էլ ավելի են զարգացնում հին վարպետների ավանդույթները և ստեղծում նոր ինքնատիպ գործեր։ Նրանց լավագույն աշխատանքները ցուցադրվել են համաշխարհային ցուցահանդեսում, արժանացել բարձր պարգեների։ Երևանի ոսկերչական գործարանը արտադրում է թանկարժեք և հասարակ քարերով զարդարված ոսկե մատանու, ականջօղի, ապարանջանի, վզնոցի բազմազան տեսակներ։ Սփյուռքահայ գաղթավայրերում ներդրում ունեն ոսկերչության ասպարեզում։
|