«Գյուտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
նյութերի ավելացում, պատճենվել է ՀՍՀ–ից |
No edit summary |
||
Տող 1.
'''Գյուտ,
Գյուտարարական իրավունքը կարգավորում է գյուտարարության հետ առնչվող հասարակական հարաբերությունները։ Սովետական gյուտարարական իրավունքի հիմունքները սահմանվել են ՌՍՖՍՀ ժողկոմսովետի 1919-ի հունվ․ 30-ի դեկրետով։ Գյուտարարական իրավունքի հիմնական սկզբունքները որոշվում ևն ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով, [[հայտնագործություն]]ների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին կանոնադրությամբ (հաստատված՝ 1973-ի օգոստոսի 21-ին)։ Գյուտարարական իրավունքի նորմերը կոչված են նպաստելու տեխնիկական նորամուծությունների արագ օգտագործմանն ու զարգացմանը, գյուտարարների նյութական և բարոյական շահերի ապահովմանը։ Գյուտարարական իրավունքը սահմանում է նաև գյուտի օգտագործման կարգը։ Եթե գյուտը ձևակերպվել է հեղինակային վկայագրի միջոցով, դրա օգտագործման իրավունքն անցնում է պետությանը։
|