«Տիեզերական սարքավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Ե → ։ Ե, ։Տ → ։ Տ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Տիեզերական սարքավորում''' (կամ ''Տիեզերական ապարատ''), տիեզերական թռիչքների համար նախատեսված տիեզերանավ կամ տիեզերամեքենա։ Տիեզերական սաքավորումները օգտագործվում են տարբեր նպատակներով, այդ թվում կապի, [[Երկիր մոլորակ|Երկրի]] հետևման, [[օդերևութաբանություն|օդերևութաբանության]], [[Նավարկում|նավարկման]], [[մոլորակներմոլորակ]]իների հետազոտման և մարդկանց և ուղբեբեռերի փոխադրման համար։
 
Տիզերանավը շուրջերկրյա ուղեծիր բերվող տիեզերական թռչող ապարատ, որը կարող է հաղթահարել Երկրի ձգողականության ուժը, շարժվել դեպի Արեգակնային համակարգի մոլորակները կան դեպի աստղերը։ Շուրջերկրյա ուղեծիր դուրս բերելիս տիեզերանավը հաղթահարում է տիեզերական առաջին արագությունը, դեպի Լուսին կամ Արեգակնային համակարգի այլ մոլորակներ շարժվելիս՝ տիեզերական երկրորդ արագությունը, իսկ Արեգակի ձգողության դաշտից դուրս գալու և դեպի աստղեր շարժվելու դեպքում՝ տիեզերական երրորդ արագությունը։ Տիեզերանավը անհրաժեշտ արագագություն է ձեռք բերում շարժիչների օգնությամբ։ Տարբերվում են տիեզերանավի ավտոմատ և օդաչուավոր ռեժիմներով թռիչքներ։ Տիեզերանավերի տարբերիչ առանձնահատկություններն են. կենսաապահովման համակարգով հանդերձված հերմետիկ խցիկ, անձնակազմի անդամներին Երկրի վերադարձնող իջեցվող ապարատ, շարժիչային տեղակայանքի և շարժման կողմնորոշման ու կառավարման համակարգեր (հնարավորություն են տալիս մանևրման և վայրէջքի ժամանակ ծոխել թռիչքի ուղեծրերը)։ Երկրակենտրոն ուղեծրով թռիչքների համար նախատեսված տիեզերանավերը հաճախ անվանում են տիեզերանավ-արբանյակներ, իսկ դեպի երկնային այլ մարմիններ թռիչքներ կատարելու համար նախատաեսված տիեզերանավերը՝ միջմոլորակային։ Արդեն ստեղծվել են և գործում են մարդկանց և բեռները երկրակենտրոն ուղեծիր հասցնելու, ուղեծրակայանների հետ կապ պահպանելու բազմակի օգտագործման տիեզերանավեր։