«Դրամատիկական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն<ref>В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:</ref>: Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց: Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը:
 
Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից: Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով: Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում: Այդ խոսքերը կոչվում են ''հեղինակային ռեմարկներ (նշագրություն)'':
== Տես նաև ==
*[[Էպիկական սեռ]]