«Հեփեստոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vulcan (Bissen).jpg|մինի]]
'''Հեփեստոս'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=58}}</ref> ([[հունարեն]]՝ Ἥφαιστος), կրակի ու դարբնության հին հունական աստված, [[Զևս]]ի և [[Հերա]]յի որդին։ Պատկերվում է տգեղ, ծեր և կաղ։ Ըստ դիցաբանության Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան, զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետել է ծովը, սակայն նա փրկվում է ծովային աստվածների կողմից։ Հեփեստոսը մորից վրեժ լուծելու համար պատրաստում է մի արտասովոր բազկաթոռ և ուղարկում մորը։ Հերան, որին շատ դուր է գալիս այդ բազկաթոռը, նստում է վրան և անմիջապես պարուրվում է անքակտելի կապանքներով։ Հեփեստոսը ազատում է մորը կապանքներից միայն այն բանից հետո, երբ նրան գինովցնում են և խոստանում թողնել նրան [[Օլիմպոս]]ում։ Հեփեստոսը Օլիմպոսում աստվածների համար թանկարժեք մետաղներից կառուցել է հոյակապ պալատներ։ Հեփեստոսի արհեստանոցը գտնվել է Օլիմպոսում,: Հռոմում Հեփեստոսին նույնացրել են կրակի աստված Վուլկանի հետ:
 
==Աղբյուրներ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեփեստոս» էջից