«Անգլուխ ձիավորը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 35.
== Սյուժե (դիպաշար) ==
Վեպի գործողությունները տեղի են ունենում [[19-րդ դար]]ի 50-ական թվականներին [[Տեխաս]] նահանգի սահմանամերձ շրջաններում: Հարուստ պլանտատոր Վուդլի Փոյնդեքսթերն իր ընտանիքի հետ՝ կազմված որդուց, աղջկանից և զարմիկից, [[Լուիզիանա]] նահանգից տեղափոխվում է իր նոր տուն՝ Կասա-դել-Կորվո:
 
Մոլորվելով իրենց տունը տանող ճանապարհին հայտնված խանձված հարթավայրում՝ Փոյնդեքսթերների ընտանիք ծանոթանում է ձիավար Մորիս Ջերալդի հետ, որն ապրում էր Ինջ [[ամրոց|ռազմական ամրոց]]ից ոչ հեռու, բայց ի ծնե հյուսիսային [[Իռլանդիա]]յից էր: Մորիսը միանգամից տպավորություն թողեց ընտանիքի բոլոր անդամների վրա, բայց ամեն մեկի վրա՝ յուրովի: Հպարտ Վուդլին իրենց փրկչին վերաբերում է հարգանքով, նրա որդին՝ Հենրին, միանգամից սիրեց նրան եղբայրական սիրով, երիտասարդ պլանտատորի քույրը՝ Լուիզան, միանգամից սիրահարվում է ձիավարին՝ չնայած նրա համեստ [[հասարակական դիրք]]ին: