«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (34), → (3)
Տող 1.
'''Բառիմաստ, բառի բառային իմաստ''', [[բառ]]ի [[բովանդակություն]]ն է, այսինքն` նրա հնչյունական կազմի և օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի, հատկանիշիև այլնի միջև եղած հարաբերակցությունը:հարաբերակցությունը։ Բառի բառային իմաստն արտահայտում է առարկաների և երևույթների ճանաչված ոչ բոլոր հատկանիշները, այլ դրանցից միայն այնպիսինները, որոնք էական են համարվում կամ օգնում են մի առարկան տարբերել մյուսից:մյուսից։
 
Բառի բառային իմաստը տվյալ [[լեզու|լեզվով]] խոսող հանրության գիտակցության մեջ ամրացված օբյեկտիվ իրականության առարկայի, երևույթի նկատմամբ ունեցած բառի վերաբերությունն է, նրա համապատասխանությունը:համապատասխանությունը։ Բառի բառային իմաստի առանձնահատկությունն այն է, որ բառն իբրև լեզվական միավոր իր բառային իմաստի համար հարաբերակցվում է արտալեզվային նյութի` օբյեկտիվ իրականության առարկաների ու երևույթների հետ:հետ։ Վերջիններս [[հասկացություն|հասկացության]] շնորհիվ անմիջականորեն դառնում են բառիմաստի բաղադրատարր<ref>Н. М. Шанский, Лексикология современного русского языка, М., 1972, էջ 33:</ref>:։
 
== Բառիմաստի տեսակները ==
Բառի բառային իմաստը գոյանում է նրա առարկայական (իրեղեն) իմաստից ու ածանցային իմաստից:իմաստից։
*''Բառի առարկայական (իրեղեն) իմաստը'' բառի նյութական իմաստն է և համապատասխանում է տվյալ բառի հիմքում ընկած հասկացությանը, որը ներկայացնում է իրականության առարկան, երևույթը, հատկանիշը և այլն:այլն։ Առարկայական իմաստի կրողն է բառի արմատը:արմատը։ Պարզ կամ չտարրալուծվող հիմքերից կազմված բառերում բառային ու առարկայական (իրեղեն) իմաստները համընկնում են, դրանք բխում են բառի արմատական ընդհանուր իմաստից:իմաստից։
*''Բառի ածանցային իմաստն'' առաջանում է բառի [[Բաղադրություն|բաղադրության]] դեպքում բառակազմական [[ածանց]]ների կողմից:կողմից։ Ածանցային իմաստ արտահայտողներն են բառակազմական ձևույթները` ածանցները:ածանցները։ Օրինակ` ''զինանոց'' բառը կազմված է ''զեն(ք)'' առարկայական իմաստից ու ''-անոց'' ածանցային իմաստից, որը նշանակում է ''տեղ'', ամբողջ բառը նշանակում է` ''զենք պահելու տեղ'':։
*''Վերացական իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որը հատուկ է վերացական նշանակություն ունեցող` որակ, հատկանիշ, վիճակ, գործողություն ցույց տվող բառերին:բառերին։ Այդ իմաստն արտահայտում են սովորաբար վերացական [[գոյական]]ները (օրինակ` ''սեր, թախիծ, խիզախություն, հույս, ձգտում'' և այլն), ինչպես նաև [[ածական]]ները (օրինակ` ''ջերմ, համառ, կամակոր'' և այլն), որոշ բայեր (օրինակ` ''կարոտել, ուրախանալ, պարծենալ, հուսալ'' և այլն). վերացական իմաստ ունեն այն [[բայ]]երը, որոնք օժտված են ավելի արտահայտված վերացականությամբ, ցույց են տալիս զգացմունք, վերաբերմունք, ներքին վիճակ և այլն:այլն։
*''Թանձրացական (կոնկրետ) իմաստը'', ի հակադրություն վերացական իմաստի, նշանակում է ֆիզիկական առարկաներ կամ առարկայացած հատկանիշներ, գործողություն և այլն:այլն։ Որոշ դեպքերում թանձրացական իմաստը նույնանում է բառի անվանական իմաստի հետ (օրինակ` ''գիրք, լեռ, ծառ, թերթ, մագաղաթ'' և այլն):։ Թանձրացական իմաստ ունեն նաև թանձրացական գոյականներից կազմված մյուս խոսքի մասերը` ածականները, բայերը և այլն:այլն։
*''Բառարանային իմաստը'' կոնկրետ խոսքային իրադրությունից դուրս առնված, խոսքային բազմազան իրադրություններից վերացարկված նյութական-առարկայական իմաստն է:է։
*''Հիմնական իմաստը'' բառի` իբրև լեզվական միավորի կառուցվածքային իմաստն է, որ իրացվում է իր տարբեր գործածությամբ:գործածությամբ։ Այն բառի հասկացության բովանդակությունն է:է։
*''Երկրորդական իմաստ'' - երկրորդական են համարվում բառի հիմնական իմաստից զատ մնացած բոլոր իմաստները, այսինքն` բառի փոխաբերական, կողմնակի և այլ իմաստները:իմաստները։
*''Կողմնակի իմստը'' բառի երկրորդական, ոչ հիմնական իմաստն է, որ իբրև լրացուցիչ իմաստ դրվում է նրա հիմնական, անվանական իմաստի վրա և արտահայտում է նաև բառի իմաստային որևէ նրբերանգ:նրբերանգ։ Օրինակ` ''անկիրթ'' բառի հիմնական իմաստն է` ''չկրթված, կրթություն չստացած'', կողմնակի իմաստներն են` ''1. կոպիտ, անտաշ, բիրտ, 2. անքաղաքավարի, 3. բարբարոս, անքաղաքակիրթ'':։
*''Լրացուցիչ իմաստը'' բառի իմաստային կամ ոճական նրբերանգն էմ որ դրվում է նրա հիմնական իմաստի վրա և ծառայում է հուզաարտահայտչական տարբեր գունավորումների արտահայտման համար` տալով նրան անկաշկանդության, մտերմության, հանդիսավորության և այլ բնույթի իմաստներ:իմաստներ։ Դա բառի լրացուցիչ բովանդակությունն է և նրա մեջ պարունակվող իմաստային կամ ոճական նրբերանգները, որ դրվում են հիմնական իմաստի վրա և արտահայտում են հուզաարտահայտչական գնահատման նրբերանգներ:նրբերանգներ։ Օրինակ` ''աստղ- բախտ, հաջողություն'':։
*''Նախնական կամ ելակետային իմաստը'' բառի նյութական-առարկայական մասի բուն իմաստն է, նրա ստուգաբանական կամ նախնական իմաստը, որից գոյացել է համապատասխան իմաստը լեզվի զարգացման ժամանակակից փուլում, օրինակ` ''կառավարել - կառք վարել'' (որից` ''կառավարել, ղեկավարել''):։
*''Պատճառաբանված իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որ կարելի է որոշել, պատճառաբանել ըստ նրա բաղադրիչների իմաստների:իմաստների։ Օրինակ` ''ձկնորս - ձուկ որսացող'':։
*''Սովորական (ընդունված) իմաստը'' լեզվում կայունացած, գործածությամբ սովորական դարձած ու ընդունված իմաստն է:է։ Օրինակ` ''անուշ - քաղցր, դուրեկան, հաճելի և այլն:''
*''Պատահական (չընդունված) իմաստը'' հանդիպում է բառի խոսքային գործածության միայն տվյալ համատեքստում և փաստորեն շեղվում է սովորական, ընդունված գործածությունից, իր վրա կրում է անհատական գործածության կնիքը:կնիքը։ Գրավոր խոսքում բառի այն իմաստն է, երբ հեղինակը շեղվել է ընդհանուր, գործածական, ընդունված իմաստից, բառին տալիս է բոլորովին նոր, ոչ սովորական, հանրության կողմից դեռևս չընդունված, անգամ արտասովոր իմաստ:իմաստ։ Օրինակ` ''աղջամուղջ - քաոս, թոհուբոհ''. ''Կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում` Ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն (Եղիշե Չարենց): Ընդունված իմաստներն են` ''մութուլույս, լուսադեմ, մթնշաղ'':
:Այս կարգի իմաստները հազվադեպ են դառնում սովորական ու ընդունված և մեծ մասամբ մնում են հեղինակային, անհատական գործածության սահմաններում:
*''Հավանության չարժանացած իմաստը'', անկախ այս կամ այն համատեքստերում բառի գործածությունից, հանրության կողմից հավանության չի արժանանում և մերժվում է ըստ լեզվի համակարգի գործող օրինաչափությունների: Օրինակ` ''ձայնալար'' բառի` երաժշտական գործիքի լար իմաստը: Հավանության չարժանացած իմաստը որոշ չափով նույնանում է պատահական իմաստի հետ:
*''Փոխաբերական իմաստը'' բառի այն իմաստն է, երբ խոսքում բառը ձեռք է բերում այնպիսի առարկա, երևույթ, հատկանիշ և այլն նշանակելու համար, որ նրա սովորական կամ բնական հասկացական բովանդակությունը չէ: Բառի փոխաբերական իմաստը երկրորդական, ածանցյալ, ոչ հիմնական իմաստն է, որ ձեռք է բերում բառը և գործում է նրա մեջ ուղղակի կամ անվանական իմաստի հետ, որը անմիջականորեն ցույց է տալիս օբյեկտիվ իրականության առարկաներն ու երևույթները: Բառի փոխաբերական իմաստը պատճառաբանված է նրա ուղղակի իմաստով, օրինակ` ''անուն'' բառի ուղղակի, անվանական իմաստով նշանակում է ''անձնանուն, հատուկ և աշխարհագրական անուներ'', փոխաբերաբար` ''համբավ, հռչակ'':։
:Իմաստի փոխաբերությունը կատարվում է առարկաների` ըստ ձևի, գույնի, չափի և այլ հատկանիշներով նմանության, գործողության բնույթի, առարկայի դերի, կցորդության, ինչպես նաև ժամանակի, տարածության և այլ զուգորդումների հիման վրա: Բառի փոխաբերական իմաստն առաջանում է հիմնականում [[Փոխաբերություն|փոխաբերության]], [[փոխանունություն|փոխանունության]] ու [[Այլաբանություն|այլաբանության]] հիման վրա:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 103-109:109։
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից