«Բվեճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Մարմնի երկարությունը 60-75 սմ է, թևերի բացվածքը՝ 160–188 սմ, կենդանի զանգվածը՝ 23, 2 կգ։ Էգերը խոշոր են արուներից։ Փետրածածկը միատարր է, խիտ փափուկ, փխրուն, գորշ դարչնագույն, մետաքսափայլ։ Կրծքի մասում կան սև, կաթիլանման նախշեր, ականջին՝ մեծ փետրափնջեր։ Գլուխը մեծ է, վիզը և ոտքերը՝ կարճ, աչքերը՝ նարնջագույն, մագիլները՝ զարգացած, կտուցը՝ ներքև կեռված, եզրերը՝ սուր, ծայրը՝ սրված։ Գիշերային թռչուն է, սակայն լավ տեսնում է նաև ցերեկը։
== Կենսակերպ ==
Զարգացած լսողության և տեսողության շնորհիվ գիշերային լռության ու խավարի մեջ կարողանում է անսխալ և անաղմուկ մոտենալ զոհին ու անվրեպ որսալ։
Ցերեկը հիմնականում հանգստանում է [[ծառեր]]ի բների ճյուղերին և [[ժայռ]]աքիվերին։ Բնակվում է գետաձորերում, [[անտառ]]եզրերին, փլատակներում։
[[Պատկեր:Stamp of Kazakhstan 325.jpg|180px|right]]
 
==Սննդառություն==
Սնվում է [[թռչուններ]]ով, փոքր և միջին չափերի [[կաթնասուններ]]ով։ Բազմանում է առանձին զույգերով։
 
== Բնադրում ==
Բնադրում է դժվարամատչելի ժայռերի խորշերում կամ քիվերին, փչակներում, այլ թռչունների հին բներում։ Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ մինչև 4 ձու։ Թխսակալում է միայն էգը՝ 34-35 օր։ Ապրիլի վերջին տասնօրյակին բներում հայտնվում են ձագերը, որոնք հուլիսի 2-րդ կեսից կարողանում են կայուն թռչել։
 
Օգտակար թռչուն է., ոչնչացնում է գյուղատնտեսությանը վնաս հասցնող մկնակերպ [[կրծողներ]]ին։
 
[[Պատկեր:Stamp of Kazakhstan 325.jpg|180px|right]]
{{ՀԲ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բվեճ» էջից