«Հաշմանդամություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
 
[[File:Curitiba 10 2006 05 RIT.jpg|thumb| Մատչելի միջավայրի օրինակ]]
Հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով անհրաժեշտություն է ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության, ներառյալ տեղեկատվական տեխնոլոգիաների, շենքերի և այլ ծառայությունների մատչելիությունը: «Հայաստանի հանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին»<ref>[http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1784&lang=arm «Հայաստանի հանրապետությունումՀանրապետությունում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենք]</ref> ՀՀ օրենքի համաձայն, «չի թույլատրվում բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, բնակելի շրջանների ձևավորումը, նախագծային լուծումների մշակումը, շենքերի, կառույցների, ներառյալ օդանավակայանների և երկաթուղային կայանների շինարարությունն ու վերակառուցումը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում անհատական, կապի և տեղեկատվության միջոցների մշակումն ու արտադրությունը, եթե դրանք հաշմանդամների մատչելիության և օգտագործման համար հարմարեցված չեն»:
 
 
Տող 102.
 
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան սահմանել է «Համընդհանուր դիզայն» [http://www.disability.am/armenian/accessibility.htm] տերմինը, որը նշանակում է ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն: Այն առավելագույնս օգտագործելի է դարձնում բոլոր մարդկանց համար` առանց շտկումների ու մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության: «Համընդհանուր դիզայնը» չպետք է բացառի օժանդակ հարմարանքները հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար, եթե դրա անհրաժեշտությունը կա:
 
ՀՀ-ում հասարակական, բնակելի, արտադրական շենքերի նախագծման և վերակառուցման դեպքում, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է նախատեսել բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պահմաններ: Մատչելիության նորմերն էլ սահմանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հաստատման մասին հրամանով:
 
Տող 123 ⟶ 124՝
Բոլոր սանդուղքների երկու կողմերի երկայնքով անհրաժեշտ է տեղադրել բռնաձողերով պատնեշներ։ Սանդուղքների բռնաձողերը հարկավոր է տեղադրել մոտ - 0,9 մ բարձրության վրա, իսկ նախադպրոցական հիմնարկներում նաև 0,5 մ բարձրության վրա։
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բոլոր աստիճանները պետք է եզրագծված լինեն դեղինով:
 
 
== Ծանոթագրություններ ==