«Մշտադալար բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մշտադալար բույսեր''', ամբողջ տարին կանաչ տերևներով պատված բույսեր։ Մշտադալար բույսերի տերևաթափ...»:
 
Տող 1.
'''Մշտադալար բույսեր''', ամբողջ տարին կանաչ տերևներով պատված բույսեր։ Մշտադալար բույսերի տերևաթափը, ինչպես նաև նոր տերևների առաջացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ պարբերաբար (յուրաքանչյուր տերև կարող է ապրել մինչև մի քանի տարի)։ Կազմում են արևադարձային երկրների բույսերի մեծամասնությունը, շատ են նաև մերձարևադարձային շրջաններում ([[դափնի]], [[նվենի]], [[դափնեվարդ]], [[ձիթենի]], [[մագնոլիա]], [[թզենի]], [[նոճի]], [[ցիտրուսներ]], որոշ կաղնիներ և այլն)։ Բարեխառն և ցուրտ գոտիներում մշտադալար բույսեր են փշատերև ծառերը ([[սոճի]], [[եղևնի]], [[եղևին]] և այլն), մի շարք կիսաթփեր (ցաքի, հապալասենի, լոռամրգի) և որոշ խոտաբույսեր։ Արևադարձային և մերձարևադարձային շրջաններում մշտադալար բույսերի [[ֆոտոսինթեզ]]ն ընթանում է ամբողջ տարին, իսկ բարեխառն գոտում ձմռանն ընդհատվում է, նվազագույնի է հասնում [[գոլորշիացում]]ը, տերևներում [[օսլա]]յի փոխարեն գոյանում են շաքարներ կամ յուղ, որոնք կանխում՝ են բջիջների սառեցումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը։ Մշտադալար բույսերը պետք է տարբերել ձմռականաչ բույսերից, որոնց տերևները ձմեռելուց հետո չորանում են և փոխարինվում նորերով։
 
[[Կատեգորիա:ԲույսերԲույսերի տիպեր]]
 
{{ՀՍՀ}}