«Սև մանգաղաթև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:ApusApusKlausRoggel05.jpg|300px|մինի|Սև մանգաղաթև]]
'''Սեվ մանգաղաթև''' (Apus apus), մանգաղաթևների [[ընտանիք]]ի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված:
'''Սեվ մանգաղաթև''' (Apus apus), մանգաղաթևների [[ընտանիք]]ի թռչուն: Բնադրող-չվող է, տարածված: Մարմինը երկար. 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով: Ընդհանուր գունավորումը սևավուն-դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ: Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են: Կյանքն առավելապես անցկացնում է օդում, [[թև]]երի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկարատև սահասավառնումներով: [[Երամ]]ներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով: Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում: Սնվում է թռչող [[անողնաշարավորներ]]ով: Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր): Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հարավ, վերադառնում են եղանակը կարգավորվելիս: Չուի ընթացքում մեծ գոհեր են տալիս: Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին: Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում: Բույնը գավաթաձև է՝ բույսերից: Բնադրում է [[պատեր]]ի կամ ժայռերի ճեղքերում: Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում: Դևում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու: [[Թխասկալում]] են [[էգ]]ը և արուն՝ 11-16 օր: Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի [[ջերմաստիճան]]ը նվազում է մինչև 20°C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվագում են), որը կարող է շարունակվել 9-12 օր: Այս հանգամանքը թույլ է տալիս [[ծնողներ]]ին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու: Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը: [[Աշուն|Աշնանային]] չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին: Որոշակի դեր ունի [[արյունածուծ]] [[միջատ]]ների ([[մոծակ]]ներ, [[մժեղ]]ներ) ոչնչացման գործում:
 
== Արտաքին կառուցվածք ==
Մարմինը երկարությունը 16-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-48 սմ, կենդանի զանգվածը՝ 90-110 գ, փոքրամարմին է, բարեկազմ ու սրածայր թևերով: Ընդհանուր գունավորումը սևավուն-դարչնագույն է, գագաթն ու կոկորդը՝ սպիտակավուն, փորը՝ մուգ: Թափահարող փետուրներն ավելի բաց գույնի են:
 
== Կենսակերպ ==
Կյանքն առավելապես անցկացնում է օդում, [[թև]]երի ոչ խորը և արագ թափահարումներն ուղեկցվում են հաճախակի կրկնվող երկարատև սահասավառնումներով: [[Երամ]]ներն ականջ ծակող սուր ճիչերով թռչում են ժայռերի կամ բարձրահարկ շենքերի երկայնքով: Բնակվում է ուղղաբերձ ժայռերում, գետաձորերում, քաղաքներում:
 
== Սննդառություն ==
Սնվում է թռչող [[անողնաշարավորներ]]ով:
 
== Բնադրում ==
Գարնանային վերադարձը (բարենպաստ պայմանների դեպքում)՝ մարտի 28-30-ին (կարող է ձգձգվել 5-20 օր): Ձյան տեսքով տեղումների դեպքում հետ են չվում դեպի հարավ, վերադառնում են եղանակը կարգավորվելիս: Չուի ընթացքում մեծ գոհեր են տալիս: Բնադրագույգերը ձևավորվում են ապրիլի կեսերին: Բնի կառուցումն ավարտվում է 8 օրում: Բույնը գավաթաձև է՝ բույսերից: Բնադրում է [[պատեր]]ի կամ ժայռերի ճեղքերում:
 
== Բազմացում և զարգացում ==
Ձվերը բներում հայտնվում են 2-3 օրվա ընթացքում: Դնում է 25 մմ տրամագծով, սպիտակ 2-4 ձու: [[Թխասկալում]] են [[էգ]]ը և արուն՝ 11-16 օր: Հաճախ կերի պակասության ու ցրտի պայմաններում ձագերի մարմնի [[ջերմաստիճան]]ը նվազում է մինչև 20°C, և նրանք հայտնվում են թմրածության վիճակում (կյանքի բոլոր նշանները կտրուկ նվագում են), որը կարող է շարունակվել 9-12 օր: Այս հանգամանքը թույլ է տալիս [[ծնողներ]]ին բացակայել բնից՝ կերով հարուստ վայրեր փնտրելու: Ձագերի թռիչքը բնից՝ կյանքի 33-56-րդ օրը: [[Աշուն|Աշնանային]] չուն՝ օգոստոսի 1-ին տասնօրյակին: Որոշակի դեր ունի [[արյունածուծ]] [[միջատ]]ների ([[մոծակ]]ներ, [[մժեղ]]ներ) ոչնչացման գործում:
 
{{ՀԲ}}
[[Կատեգորիա:Թռչուններ]]