«Ատոպիկ մաշկաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ատոպիկ դերմատիտ''' կամ ատոպիկ էկզեման մաշկի խրոնիկական ռեցիդիվող բորբոքային հիվանդություն է: Այ...»:
(Տարբերություն չկա)

08:56, 26 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ատոպիկ դերմատիտ կամ ատոպիկ էկզեման մաշկի խրոնիկական ռեցիդիվող բորբոքային հիվանդություն է: Այն հաճախ կապված է ասթմայի և ալերգիկ ռինիտի հետ, որպես ատոպիկ եռյակի երրորդ բաղադրիչ: Այն մեծ վնաս է հասցնում հիվանդ երեխաներին, նրանց ընտանիքներին և հասարակությանը ընդհանրապես: Ընտանիքին սթրես հարուցող գործոններից են քնի խանգարումը, դպրոցի և աշխատանքի ժամերի բաց թողնումը` ատոպիկ դերմատիտով հիվանդ երեխաներին խնամելու համար, և ֆինանսական խնդիրները:

Տարածվածություն

Ամբողջ աշխարհում ատոպիկ դերմատիտը տարածված առողջական խնդիր է երեխաների և պատանիների շրջանում: Միջինում այն ախտահարում է երեխաների ավելի քան 10%-ին կյանքի ընթացքում, չնայած դեպքերի մեծ մասը թեթև ձևերն են: Ախանիշների բարձր տարածվածություն է արձանագրվել Ավստրալիայում և Հյուսիսային Եվրոպայում և ցածր տարածվածություն` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ու Ասիայում: Մյուս ատոպիկ հիվանդությունների` ասթմայի և ալերգիկ ռինիտի նման ԱԴ-ի տածարվածությունը աճել է վերջին 30 տարիների ընթացքում:

Հիվանդության զարգացման ընթացք

Ատոպիկ դերմատիտը սկսվում է կյանքի վաղ փուլում՝ հիվանդների 60%-ի մոտ դրսևորվելով վաղ մանկական հասակից: Մանուկների ճնշող մեծամասնությունը լավանում են մինչև 5 տարեկան հասակը: Այնուամենայնիվ, այս երեխաներից շատերի մոտ զարգանում են շնչառական ալերգիկ հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և ալերգիկ ռինիտը: Որոշ չափով հիվանդության ելքը կախված է ծանրությունից. որքան ծանր է հիվանդության ընթացքը, այնքան ավելի մեծ է հիվանդության պահպանման հավանականությունը: Մեծահասակների մոտ սովորաբար ատոպիկ դերմատիտը մանկական տարիքից սկսված հիվանդության շարունակությունն է և հազվադեպ է սկսվում առաջին անգամ հասուն տարիքում: