Բացել գլխավոր ցանկը

Ալերգիկ ռինիտ (հայտնի նաև որպես խոտային տենդ), քթի խոռոչի բորբոքում, առաջանում է մթնոլորտային ալերգենների նկատմամբ իմուն համակարգի գերզգայունության արդյունքում[2]։ Նշանները և ախտանիշներն են քթահոսությունը, քթի փակվածությունը, փռշտոցը, աչքերի կարմրությունը, քորը, արցունքոտությունը և աչքերի շրջանում այտուցը[3]։ Քթային արտադրությունը հիմնականում թափանցիկ է[4]։ Ախտանիշները սովովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո րոպեների ընթացքում։ Կարող է խանգարվել քունը, աշխատանքի և դասերի ընթացքում կենտրոնանալու ունակությունը[4]։ Ծաղկափոշով պայմանավորված ալերգիկ ռինիտը սեզոնային բնույթ ունի[5]։ Ալերգիկ ռինիտով շատ հիվանդներ ունեն նաև ասթմա, ալերգիկ կոնյուկտիվիտ (շաղկապենաբորբ) կամ ատոպիկ դերմատիտ (մաշկաբորբ)[4]։

Ալերգիկ ռինիտ
Misc pollen colorized.jpg
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասքթաբորբ[1]
Բուն պատճառC79532 և C34987[1]
Բժշկական մասնագիտությունԻմունոլոգիա
ՀայտնաբերողՋոն Բոստոք
ՀՄԴ-10J30
OMIM607154
Հիվանդությունների բազա26380
MedlinePlus000813
eMedicine834281, 134825 և 889259
MeSHIDD065631
Disease OntologyDOID:4481
NCI ThesaurusC79532 և C34987[1]
Allergic rhinitis Վիքիպահեստում

Ալերգիկ ռինիտը սովորաբար մակածվում է մթնոլորտային ալերգեններով՝ ծաղկափոշի, կենդանու մազ, փոշի կամ բորբոս[6]։ Գենետիկ նախատրամադրվածությունը և մթնոլորտային արտանետումները նպաստում են ալերգիայի զարգացմանը։ Մանկությունը ֆերմայում, գյուղական բնակավայրերում, քույրեր և եղբայրներ ունենալը նվազեցնում են հիվանդության զարգացման ռիսկը[7]։ Հիվանդության մեխանիզմը ընդգրկում է IgE հակամարմինների միացումը ալերգենի հետ, և դրա արդյունքում բորբոքման մեդիատորների (միջնորդանյութերի) արտազատումը, մասնավորապես՝ մաստոցիտների կողմից հիստամինի արտազատումը[7]։ Ախտորոշվում է հիվանդության պատմության, մաշկային թեստի կամ արյան մեջ ալերգեն-սպեցիֆիկ IgE հակամարմինների հայտնաբերման հիման վրա[8]։ Թեստերը երբեմն կարող են կեղծ դրական արդյունք տալ[8]։ Ալերգիայի ախտանիշները կարող են հիշեցնել հարբուխ, սակայն ի տարբերություն վերջինիս՝ դրանք 2 շաբաթից երկար են տևում և բացակայում է տենդը[6]։

Կենդանիների հետ շփումը վաղ հասակում կարող է նվազեցնել հետագայում նրանց նկատմամբ ալերգիայի զարգացման ռիսկը[9]։ Կան մի շարք արդյունավետ դեղամիջոցներ, որոնք ազդում են հիվանդության ախտանիշների վրա։ Դրանք են ստերոիդային քթային կաթիլները և սփռեյները (նազալ ստերոիդներ), հակահիստամինային պրեպարատները, օրինակ՝ դիֆենհիդրամին, կրոմոլին նատրիում, և լեյկոտրիենային ռեցեպտորների անտագոնիստները, օրինակ՝ մոնտելուկաստ[10]։ Որոշ մարդկանց մոտ դեղամիջոցները կարող են կողմնակի էֆեկտներ առաջացնել կամ արդյունավետ չլինել[11]։ Բուժման եղանակներից մեկը ալերգենի նկատմամբ տոլերանտության ձևավորումն է՝ ալերգենի աստիճանաբար մեծացվող քանակների ներմուծմամբ, որը հայտնի է ալերգենային իմունաթերապիա անվանմամբ, և որպես կանոն արդյունավետ է[12]։ Ալերգենը կարող է ներմուծվել ենթամաշկային ներարկման կամ ենթալեզվային հաբերի ձևով[12]։ Բուժման ազդեցությունը սովորաբար պահպանվում է 3-5 տարի, որից հետո այն կարող է երկարաձգվել[12]։

Ալերգիկ ռինիտը ամենատարածված ալերգիաներից մեկն է։ Արևմտյան երկրներում ամեն տարի մարդկանց 10-30%-ի մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը[13][14][15]։ Տարածվածությունը ամենամեծն է 20-40 տարեկանների շրջանում[14]։ Առաջին ճիշտ նկարագրությունը տրվել է 10-րդ դարում պարսիկ բժիշկ Ռազեսի կողմից[16]։ 1859 թվականին Չարլզ Բլեկլեյը հայտնաբերել է, որ հիվանդության պատճառ կարող է լինել ծաղկափոշին[17]։ Մեխանիզմը բացահայտել է Կլեմենս ֆոն Պիրքուեն (գերմ.՝ Clemens von Pirquet) 1906 թվականին[13]։ Խոտի հետ կապը վաղ և սխալ տեսության արդյունք է, ըստ որի ախտանիշների պատճառը թարմ խոտի հոտն է[18][19]։

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

 
Ալերգիկ ռինիտով պայմանավորված բորբոքում

Ալերգիկ ռինիտի բնորոշ ախտանիշներն են՝ քթահոսությունը, քորը, փռշտոցը, քթի փակվածությունը[20]։ Հնարավոր են շաղկապենու այտուց և էրիթեմա, կոպերի այտուց, ստորին կոպում երակային կանգ (պերիօրբիտալ հիպերպիգմենտացիա, արտասահմանյան գրականության մեջ հանդիպում է նաև «ալերգիայի մետաղադրամներ» ("allergic shiners") անվանմամբ), քթի խոռոչի խեցիների այտուց և միջին ականջում հեղուկի կուտակում[21]։

Կարող են լինել նաև վարքային նշաններ. գրգռվածությունը վերացնելու կամ լորձային արտադրությունը մաքրելու համար մարդիկ մաքրում են քիթը ձեռքի ափով դեպի վեր շարժումով։ Այս գործողությունը հայտնի է «ալերգիկ ողջույն» (անգլ.՝ "allergic salute" կամ "nasal salute") անվանմամբ։ Այս գործողության կրկնությունը տևական ժամանակ կարող է հանգեցնել քթի վրա հորիզոնական ծալքի առաջացման և կազմաբանական փոփոխությունների[22]։

Երբեմն հնարավոր է խաչաձև ռեակտիվականություն, օրինակ՝ կեչու ծաղկափոշու նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ գերզգայունություն խնձորի կամ կարտոֆիլի կեղևի նկատմամբ[23][24]։ Հստակ նշան է խնձոր ուտելուց հետո քորը կոկորդում կամ փռշտոցը կարտոֆիլ կամ խնձոր կլպելիս։ Խաչաձև ալերգիայի պատճառը ծաղկափոշու և սննդի որոշ սպիտակուցների նմանությունն է[25]։ Կան բազմաթիվ խաչաձև ալերգեններ։ Չնայած խոտային տենդ անվանմանը, ալերգիկ ռինիտը իրական տենդ չէ, և մարմնի ջերմաստիճանը չի գերազանցում 37.5–38.3 °C-ը։

ՊատճառներըԽմբագրել

Ծաղկափոշով պայմանավորված ալերգիկ ռինիտը սեզոնային է, բայց հնարավոր է նաև ալերգիկ ռինիտ ամբողջ տարվա ընթացքում։ Տարածաշրջանից և անհատից կախված խոտային տենդի պատճառ կարող են հանդիսանալ տարբեր բույսերի ծաղկափոշիները։ Ընդհանուր առմամբ հիմնական հարուցիչները քամու միջոցով փոշոտվող, շատ փոքր չափերի, գրեթե անտեսանելի փոշեհատիկներն են։ Միջատների միջոցով փոշոտվող բույսերի փոշեհատիկները մեծ են, դրանք մթնոլորտային ալերգեններ չեն և հազվադեպ են ալերգիկ ռինիտի պատճառ դառնում։

Ալերգիկ ռինիտի տարածված պատճառ հանդիսացող բույսերի օրինակներ՝

  • Ծառեր: սոճի (Pinus), կեչի (Betula), լաստենի (Alnus), մայրի (Cedrus), պնդուկենի (Corylus), բոխի (Carpinus), վայրի շագանակենի (Aesculus), ուռենի|(Salix), կեռաս (Populus), սոսի(Platanus), լորենի (Tilia), and ձիթենի (Olea). Հյուսիսային լայնություններում կեչու ծաղկափոշին ամենատարածված ալերգենն է, ալերգիկ ռինիտով ունեցող մարդկանց 15–20%-ը գերզգայուն են դրա նկատմամբ։ Նրանում պարունակվող հիմնական անտիգենը սպիտակուց Bet V I-ն է։ Ձիթենու ծաղկափոշին ամենատարածվածն է Միջերկրական եր տարածաշրջաններում։ Ճապոնիայում խոտային տենդի հիմնական հարուցիչներն են ճապոնական մայրիի(Cryptomeria japonica) և կիպարիսի(Chamaecyparis obtusa) ծաղկափոշիները։
    • Ալերգիա չառաջացնող ծառեր են՝ հացենին (միայն «էգ»), կարմիր ծղոտը, բարդին, հոնը, մագնոլիան, երկծաղիկ բալենին, եղևնին, կանադական եղևնին, and ծաղկող սալորենին.[26]
  • Խոտաբույսեր (ընտանիք` Poaceae): հատկապես ռայգրաս (Lolium sp.) և թիմոթի (Phleum pratense). Ալերգիկ ռինիտով տառապող հիվանդների 90%-ը գերզգայուն են խոտաբույսերի ծաղկափոու նկատմամբ։
  • Մոլախոտեր: կոծուկ (Ambrosia), եզան լեզու (Plantago), եղինջ (Urticaceae), օշինդր (Artemisia Vulgaris), թելուկ (Chenopodium), and թրթնջուկ (Rumex)

Ալերգիկ ռինիտի պատճառ կարող է հանդիսանալ նաև պերուական բալզամը, որը պարունակվում է մի շարք անուշահոտությունների և այլ նյութերի մեջ[27][28][29]։

ԱխտորոշումըԽմբագրել

Ալերգիայի թեստերի միջոցով հնարավոր է հայտնաբերել սպեցիֆիկ ալերգեններ, որոնց նկատմամբ անհատը գերզգայուն է։ Ալերգիայի թեստերից ամենատարածվածը մաշկային թեստերն են: Դրանցից են կարկատանային թեստը (patch test), որը հնարավորություն է տալիս պարզել արդյոք տվյալ նյութը առաջացնում է ռինիտ, ներմաշկային, քերծվածքային թեստերը և այլն։ Երբեմն պատրաստվում է ենթադրյալ ալերգենի լուծույթ և կաթացվում է ստորին կոպին։ Այս թեստը կատարվում է միայն բժշկի կողմից, քանի որ սխալ կատարման դեպքում վտանգավոր է։ Եթե մաշկային թեստերը հնարավոր չէ իրականացնել (բժշկի ցուցումով), սպեցիֆիկ ալերգենների նկատմամբ զգայունությունը հնարավոր է պարզել RAST արյան քննության միջոցով։ Ծայրամասային էոզինոֆիլիան հայտնաբերվում է լեյկոֆորմուլայով։

Ալերգիայի թեստերը կարող են հայտնաբերել անսիմպտոմ ալերգիաներ, կամ բացասական արդյունք տալ, չնայած ախտանիշների առկայությանը։ Ներմաշկային թեստը ավելի զգայուն է, քան մաշկային փրիք թեստըը, սակայն ավելի հաճախ է կեղծ դրական արդյունք տալիս[30]։

Անգամ եթե և՛ մաշկային փրիք թեստի, և՛ ներմաշկային թեստի, և՛ արյան քննության արդյունքները բացասական են, մարդը կարող է ունենալ ալերգիկ ռինիտ, պայմանավորված քթի լորձաթաղանթի տեղային գերզգայունությամբ։ Այս ախտաբանությունը կոչվում է տեղային(լոկալ) ալերգիկ ռինիտ[31]։ Այն ախտորոշվում է հատուկ քննությամբ[32]։

ԴասակարգումըԽմբագրել

Ալերգիկ ռինիտը կարող է լինել սեզոնային կամ շուրջտարյա։ Սեզոնային ռինիտը արտահայտվում է տարվա որոշակի ժամանակահատվածում, պայմանավորված՝ բույսերի փոշոտմամբ։ Որպես կանոն բնորոշ չէ մինչև 6 տարեկան երեխաներին։ Շուրջտարյա ալերգիկ ռինիտը արտահայտվում է ամբողջ տարվա ընթացքում և տարածված է փոքր երեխաների մոտ[33]։

Ալերգիկ ռինիտը կարող է դասակարգվել նաև ըստ սրության և անընդհատության՝ մեղմ-ընդհատվող, միջին-սուր ընդհատվող, մեղմ-անընդհատ և միջին-սուր անընդհատ։ Ընդհատվող են համարվում մեկ շաբաթվա ընթացքում մինչև 4 օր կամ մինչը 4 հաջորդական շաբաթ արտահայտվող ալերգիկ ռինիտները։ 4 օր/շաբաթից և 4 հաջորդական շաբաթից երկար տևող ալերգիկ ռինիտը համարվում է անընդհատ (պերսիստենտ)։ Ախտանիշները համարվում են մեղմ նորմալ քնի, չխաթարված ամենօրյա գործունեության, աշխատանքի կամ ուսման դեպքում, և եթե դրանք խնդրահարույց չեն։ Հակառակ դեպքում դրանք սուր են[34]։

Տեղային (լոկալ) ալերգիկ ռինիտԽմբագրել

Տեղային ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի գերզգայունությունն է ալերգենի նկատմամբ, համակարգային ալերգիայի բացակայության դեպքում։ Այսպիսով, մաշկային փրիք թեստի և արյան քննության արդյունքները բացասական են, սակայն կան սպեցիֆիկ ալերգենի նկատմամբ քթի լորձաթաղանթում արտադրվող IgE հակամարմիններ։ Ներմաշկային թեստիի արդյունքները նույնպես կարող են բացասական լինել[35]։

Տեղային ալերգիկ ռինիտի և ալերգիկ ռինիտի ախտանիշները նույնն են, այդ թվում՝ աչքերի հետ կապված ախտանիշները։ Տեղային ալերգիկ ռինիտի ախտանիշները ևս լինում են մեղմ, միջին և սուր։ Լոկալ ալերգիկ ռինիտը կապակցված է կոնյուկտիվիտի և ասթմայի հետ[35]։

Ըստ մի հետազոտության արդյունքների ռինիտով հիվանդների 25%-ի տոկոսի մոտ լոկալ ալերգիկ ռինիտ է[36]։ Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ոչ ալերգիկ ռինիտ ախտորոշմամբ հիվանդների 40%-ը իրականում տեղային ալերգիկ ռինիտ ունեն[37]։ Ստերոիդային քթային սփրեյները և պերօրալ հակահիստամինային պրեպարատներըը արդյունավետ են լոկալ ալերգիկ ռինիտի դեպքում[35]։

ԿանխարգելումԽմբագրել

Ալերգիկ ռինիտի կանխարգելման եղանակներից է պոտենցիալ ալերգենների առկայության դեպքում դիմակի կամ ռեսպիրատորի կիրառումը։ Մանկական հասակում շփումը ալերգենների հետ, քույրեր և եղբայրներ ունենալը նվազեցնում է ալերգիկ ռինիտի զարգացման հավանականությունը[38]։

ԲուժումԽմբագրել

Ալերգիկ ռինիտի բուժման նպատակը ներգրավված հյուսվածքների բորբոքման արդյունքում առաջացող ախտանիշների նվազեցումը կամ կանխումն է։

Արդյունավետ միջոցներից է ալերգենի հետ շփումից խուսափումը[39]։ Անընդհատ ախտանիշների դեպքում բուժման նախընտրելի միջոցը ներքթային կորտիկոստերոիդներն են, անարդյունավետության դեպքում՝ այլ միջոցների հետ համակցված[39]։ Կիռարվում են նաև հակահիստամինային պրեպարատներ, դեկոնջեստանտներ (հակաայտուցային), կրոմոլին, լեյկոտրիենային ընկալիչների անտագոնիստներ և քթի խոռոչի լվացում[39]։ Հակահիստամինային պրեպարատները հասանելի են բերանացի ընդունման դեղաձևերով և հարմար են մեղմ-ընդհատվող ախտանիշների դեպքում[39]։ Անթափանց ծածկույթների, օդի ֆիլտրերի և մանկական տարիքում որոշակի սննդակարգի արդյունավետությունը ապացուցված չէ[39]։

Հակահիստամինային պրեպարատներԽմբագրել

Հակահիստամինային դեղերը կարող են կիրառվել պերօրալ և ներքթային՝ փռշտոցը, քթահոսությունը, քորը և շաղկապենաբորբը վերահսկելու համար։

Պերօրալ հակահիստամինային դեղերը նախընտրելի է ընդունել մինչև ալերգենի հետ կոնտակտը, հատկապես սեզոնային ալերգիկ ռինիտի դեպքում։ Ներքթային հակահիստամինները, օրինակ՝ ազելաստին հակահիստամինային նազալ սփրեյը, ազդում են 15 րոպեի ընթացքում և նպատակահարմար են անհապաղ ազդեցություն ստանալու համար, դեղաչափը ընտրվում է ըստ անհրաժեշտության։ Չկան բավարար ապացույցներ երեխաների մոտ ալերգիկ ռինիտի բուժման համար նազալ ստերոիդների հետ համակցված հակահիստամնինների կիրառության արդյունավետության մասին, հետևաբար կողմնակի ազդեցությունները և հավելյան ծախսերը պետք է հաշվի առնել[40]։

Ակնային հակահիստամինները, օրինակ՝ ազելաստին ակնային կաթիլներ կամ կետոտիֆեն, կիրառվում են կոնյուկտիվիտի դեպքում, իսկ ներքթային դեղաձևերը հիմնականում փռշտոցի, քթահոսության և քորի (նազալ պրիտուրուս) դեպքում[41]։

Հակահիստամինային դեղերը կարող են ունենալ անցանկալի կողմնակի ազդեցություններ, հաբերի դեպքում ամենազգալին քնկոտությունն է։ Առաջին սերնդի պրեպարատները, օրինակ՝ դիֆենհիդրամինըը, առաջացնում են քնկոտություն, իսկ երկրորդ և երրորդ սերնդի պրեպարատների դեպքում, ինչպիսիք են ցետրիզինը և լորատադինը, հազվադեպ է այդ կողմնակի ազդեցությունը ի հայտ գալիս[41]։

Վազոմոտոր ռինիտի դեպքում օգտագործվում է նաև պսևդոէֆեդրինը։ Այն կիրառվում է, եթե կա քթի լորձաթաղանթի այտուց, փակվածություն։ Կարող է օգտագործվել հակահիստամինային պրեպարատների հետ։ ԱՄՆ-ում օրալ դեկոնջեստանտների վաճառքը վերահսկվում է՝ մետամֆետամինի արտադրությունը կանխելու համար[41]։

ՍտերոիդներԽմբագրել

Ներքթային կորտիկոստերոիդները կիրառվում են փռշտոցի, քթահոսության, քորի և քթի փակվածության դեմ։ Ստերոիդային քթային սփռեյները արդյունավետ են և անվտանգ, և կարող են արդյունավետ լինել առանց օրալ հակահիստամինային պրեպարատների հետ համակցման։ Քանի որ ստերոիդների թերապևտիկ ազդեցությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում, դրանք ազդում են ընդունումից մի քանի օր հետո, և կայուն արդյունք ստանալու համար պետք է օգտագործվեն մի քանի շաբաթ շարունակ։

2013 թվականին իրականացված հետազոտության ժամանակ համեմատվել է մոմետազոնի ֆուրոատի սպրեյի և բետամետազոնի հաբերի արդյունավետությունը սեզոնային ալերգիկ ռինիտով հիվանդների բուժման համար, և հայտնաբերվել է, որ քթային ախտանիշների վրա դրանց ազդեցությունները համահավասար են[42]։

Համակարգային ստերոիդները, օրինակ՝ պրեդնիզոլոնի հաբերը, տրիամցինոլոնի ացետոնիդի կամ գլիկոկորտիկոիդների (օր.՝ բետամետազոն) միջմկանային ներարկումները արդյունավետ են քթի լորձաթաղանթի բորբոքման դեմ, բայց դրանց օգտագործումը սահմանափակված է ազդեցության կարճատևությամբ և երկարատև ստերոիդային բուժման կողմնակի էֆեկտներով[43]։

ԱյլԽմբագրել

Այլ միջոցներից են հակաայտուցային դեկոնջեստանտները, կրոմոլինը, [լեյկոտրիենային ընկալիչների անտագոնիստները և ոչ ֆարմակոլոգիական՝ քթի խոռոչի լվացումը[39]։

Տեղային դեկոնջեստանտները կարող են օգտակար լինել քթի լորձաթաղանթի այտուցը նվազեցնելու համար, սակայն չի կարելի երկարատև օգտագործել, քանի որ երկարատև օգտագործումից հետո ընդհատելու դեպքում կարող է առաջանալ կայուն քթի փակվածություն, որը հայտնի է "rhinitis medicamentosa" անվանմամբ։

Գիշերային ախտանիշների համար, կորտիկոստերոիդները կարող են համակցվել օքսիմետազոլինի, ադրեներգիկ ալֆա-ագոնիստների կամ հակահիստամինային նազալ սփռեյների հետ, առանց "rhinitis medicamentosa"-ի առաջացման ռիսկի[44]։

Քթի խոռոչի աղային լվացումը (քթի խոռոչի լվացում աղաջրով քթանցքերի միջոցով), արդյունավետ է և՛ երեխաների, և՛ մեծահասակների դեպքում և հիմնականում կողմնակի էֆեկտներ չի առաջացնում[45]։

Ալերգենային իմունաթերապիաԽմբագրել

Ալերգենային իմունաթերապիան (ԱԻԹ, դեսենսիտիզացիա) ներառում է ալլերգենների ներմուծում որոշակի քանակներով, օրգանիմզը ոչ վնասակար նյութերին (ծաղկափոշի, բնակարանային փոծու տիզ) հարմարեցնելու համար, այդպիսով առաջացնելով սպեցիֆիկ երկարատև տոլերանտություն[46]։ Կարող է նշանակվել օրալ՝ ենթալեզվային հաբերի կամ կաթիլների միջոցով, և ենթամաշկային՝ ենթամաշկային ներարկումների միջոցով, իմունաթերապիա։

Այլընտրանքային բժշկությունԽմբագրել

Ալտերնատիվ բուժման եղանակների, ինչպիսիք են ասեղնաբուժությունը և հոմեոպաթիան, արդյունավետությունը ապացուցված չէ[47][48]։ Որոշ փաստեր հաստատում են ասեղնաբուժության արդյունավետությունը, որոշները՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ ապացույցները բավարար չեն[49]։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Ալերգիկ ռինիտը ամենատարածված ալերգիաներից մեկն է[50]։ Արևմտյան երկրներում այն ամեն տարի ախտորոշվում է մարդկանց 10-30%-ի մոտ[13][14][15][51]։ Տարածվածությունը ամենամեծն է 20-40 տարեկանների շրջանում[14][51]։

ՊատմությունԽմբագրել

Առաջին ճիշտ նկարագրությունը տրվել է 10-րդ դարում պարսիկ բժիշկ Ռազեսի կողմից[52][16]։ 1859 թվականին Չարլզ Բլեկլեյը հայտնաբերել է, որ հիվանդության պատճառ կարող է լինել ծաղկափոշին[17][53]։ Մեխանիզմը բացահայտել է Կլեմենս ֆոն Պիրքուեն (գերմ.՝ Clemens von Pirquet) 1906 թվականին[13][50]։ Խոտի հետ կապը վաղ և սխալ տեսության արդյունք է, ըստ որի ախտանիշների պատճառը թարմ խոտի հոտն է[18][19][54][55]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. «Immunotherapy for Environmental Allergies»։ NIAID։ May 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 17 June 2015-ին։ Վերցված է 19 June 2015 
  3. «Environmental Allergies: Symptoms»։ NIAID։ April 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից 18 June 2015-ին։ Վերցված է 19 June 2015 
  4. 4,0 4,1 4,2 Wheatley LM, Togias A (29 January 2015)։ «Clinical practice. Allergic rhinitis.»։ The New England Journal of Medicine 372 (5): 456–63։ PMC 4324099։ PMID 25629743։ doi:10.1056/NEJMcp1412282 
  5. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH2015Cause անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  6. 6,0 6,1 «Cause of Environmental Allergies»։ NIAID։ April 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից 17 June 2015-ին։ Վերցված է 17 June 2015 
  7. 7,0 7,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEJM20152 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. 8,0 8,1 «Environmental Allergies: Diagnosis»։ NIAID։ May 12, 2015։ Արխիվացված է օրիգինալից 17 June 2015-ին։ Վերցված է 19 June 2015 
  9. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH2015Cause3 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  10. «Environmental Allergies: Treatments»։ NIAID։ April 22, 2015։ Արխիվացված է օրիգինալից 17 June 2015-ին։ Վերցված է 17 June 2015 
  11. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEJM20153 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  12. 12,0 12,1 12,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NIH2015Imm2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. 13,0 13,1 13,2 13,3 Fireman Philip (2002)։ Pediatric otolaryngology vol 2. (4th ed.)։ Philadelphia, Pa.: W. B. Saunders։ էջ 1065։ ISBN 9789997619846 
  14. 14,0 14,1 14,2 14,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEJM20154 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. 15,0 15,1 «Rhinitis and sinusitis»։ The Journal of Allergy and Clinical Immunology 125 (2 Suppl 2): S103–15։ February 2010։ PMID 20176255։ doi:10.1016/j.jaci.2009.12.989 
  16. 16,0 16,1 Colgan Richard (2009)։ Advice to the young physician on the art of medicine։ New York: Springer։ էջ 31։ ISBN 9781441910349։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին 
  17. 17,0 17,1 Justin Parkinson (1 July 2014)։ «John Bostock: The man who 'discovered' hay fever»։ BBC News Magazine։ Արխիվացված օրիգինալից 31 July 2015-ին։ Վերցված է 19 June 2015 
  18. 18,0 18,1 History of Allergy։ Karger Medical and Scientific Publishers։ 2014։ էջ 62։ ISBN 9783318021950։ Արխիվացված օրիգինալից 2016-06-10-ին 
  19. 19,0 19,1 Hall Marshall (May 19, 1838)։ «Dr. Marshall Hall on Diseases of the Respiratory System; III. Hay Asthma»։ The Lancet 30 (768): 245։ doi:10.1016/S0140-6736(02)95895-2։ «With respect to what is termed the exciting cause of the disease, since the attention of the public has been turned to the subject an idea has very generally prevailed, that it is produced by the effluvium from new hay, and it has hence obtained the popular name of hay fever. [...] the effluvium from hay has no connection with the disease.» 
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ AFP102 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. «Allergic rhinitis: update on diagnosis»։ Consultant 49: 610–3։ 2009։ Արխիվացված օրիգինալից 2010-01-14-ին 
  22. Pray W. Steven (2005)։ Nonprescription Product Therapeutics։ p. 221: Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0781734981 
  23. «[Food allergy in children with pollinosis in the Western sea coast region]»։ Pol Merkur Lekarski 5 (30): 338–40։ 1998։ PMID 10101519 
  24. «[Relationship between pollen allergy and oral allergy syndrome]»։ Nippon Jibiinkoka Gakkai Kaiho 108 (10): 971–9։ 2005։ PMID 16285612։ doi:10.3950/jibiinkoka.108.971 
  25. Malandain H (2003)։ «[Allergies associated with both food and pollen]»։ Allerg Immunol (Paris) 35 (7): 253–6։ PMID 14626714 
  26. «Allergy Friendly Trees»։ Forestry.about.com։ 2014-03-05։ Արխիվացված օրիգինալից 2014-04-14-ին։ Վերցված է 2014-04-25 
  27. Pamela Brooks (2012)։ The Daily Telegraph: Complete Guide to Allergies։ ISBN 9781472103949։ Վերցված է 2014-04-27 
  28. Denver Medical Times: Utah Medical Journal. Nevada Medicine։ 2010-01-01։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2014-04-27 
  29. George Clinton Andrews, Anthony Nicholas Domonkos (1998-07-01)։ Diseases of the Skin: For Practitioners and Students։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2014-04-27 
  30. «Allergy Tests»։ Արխիվացված օրիգինալից 2012-01-14-ին 
  31. Rondón Carmen, Canto Gabriela, Blanca Miguel (2010)։ «Local allergic rhinitis: A new entity, characterization and further studies»։ Current Opinion in Allergy and Clinical Immunology 10 (1): 1–7։ PMID 20010094։ doi:10.1097/ACI.0b013e328334f5fb 
  32. Rondón C, Fernandez J, Canto G, Blanca M (2010)։ «Local allergic rhinitis: Concept, clinical manifestations, and diagnostic approach»։ Journal of Investigational Allergology & Clinical Immunology 20 (5): 364–71; quiz 2 p following 371։ PMID 20945601։ Արխիվացված օրիգինալից 2013-11-01-ին 
  33. «Rush University Medical Center»։ Արխիվացված օրիգինալից 2015-02-19-ին։ Վերցված է 2008-03-05 
  34. «Allergic rhinitis management pocket reference 2008»։ Allergy 63 (8): 990–6։ August 2008։ PMID 18691301։ doi:10.1111/j.1398-9995.2008.01642.x 
  35. 35,0 35,1 35,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ lar2 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. «Prevalence and clinical relevance of local allergic rhinitis»։ Allergy 67 (10): 1282–8։ 2012։ PMID 22913574։ doi:10.1111/all.12002 
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ lar02 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEJM20155 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 39,5 «Treatment of Allergic Rhinitis»։ Am Fam Physician 92 (11): 985–992։ 1 December 2015։ Վերցված է 21 April 2018 
  40. Nasser M, Fedorowicz Z, Aljufairi H, McKerrow W (7 July 2010)։ «Antihistamines used in addition to topical nasal steroids for intermittent and persistent allergic rhinitis in children.»։ The Cochrane Database of Systematic Reviews (7): CD006989։ PMID 20614452։ doi:10.1002/14651858.CD006989.pub2 
  41. 41,0 41,1 41,2 May J.R., Smith P.H. (2008)։ «Allergic Rhinitis»։ in DiPiro J.T., Talbert R.L., Yee G.C., Matzke G., Wells B., Posey L.M.։ Pharmacotherapy: A Pathophysiologic Approach (7th ed.)։ New York: McGraw-Hill։ էջեր 1565–75։ ISBN 978-0071478991 
  42. «Efficacy of intranasal steroid spray (mometasone furoate) on treatment of patients with seasonal allergic rhinitis: comparison with oral corticosteroids»։ Auris Nasus Larynx 40 (3): 277–81։ 2013։ PMID 23127728։ doi:10.1016/j.anl.2012.09.004 
  43. «A comparison of three injectable corticosteroids for the treatment of patients with seasonal hay fever»։ J Int Med Res 8 (1): 63–9։ 1980։ PMID 7358206։ doi:10.1177/030006058000800111 
  44. «Oxymetazoline adds to the effectiveness of fluticasone furoate in the treatment of perennial allergic rhinitis»։ The Journal of Allergy and Clinical Immunology 127 (4): 927–34։ 2011։ PMID 21377716։ doi:10.1016/j.jaci.2011.01.037 
  45. Head, Karen; Snidvongs, Kornkiat; Glew, Simon; Scadding, Glenis; Schilder, Anne GM; Philpott, Carl; Hopkins, Claire (2018-06-22), «Saline irrigation for allergic rhinitis» (անգլերեն), The Cochrane Library (John Wiley & Sons, Ltd) 6: pp. CD012597, doi:10.1002/14651858.cd012597.pub2, PMID 29932206, https://ueaeprints.uea.ac.uk/63307/1/Published_manuscript.pdf 
  46. Van Overtvelt L. et al. Immune mechanisms of allergen-specific sublingual immunotherapy. Revue française d’allergologie et d’immunologie clinique. 2006; 46: 713–720.
  47. «ARIA update: I—Systematic review of complementary and alternative medicine for rhinitis and asthma»։ The Journal of Allergy and Clinical Immunology 117 (5): 1054–62։ 2006։ PMID 16675332։ doi:10.1016/j.jaci.2005.12.1308 
  48. Terr A (2004)։ «Unproven and controversial forms of immunotherapy»։ Clin Allergy Immunol. 18 (1): 703–10։ PMID 15042943 
  49. «Efficacy, effectiveness and cost-effectiveness of acupuncture for allergic rhinitis — An overview about previous and ongoing studies»։ Autonomic Neuroscience 157 (1–2): 42–5։ July 2010։ PMID 20609633։ doi:10.1016/j.autneu.2010.06.006 
  50. 50,0 50,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Fire20022 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  51. 51,0 51,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ NEJM20156 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  52. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ric20092 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  53. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ BBC20142 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  54. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Lancet18382 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Kar20142 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: