«Կեչասունկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Կեչասունկ''' (Leccinum scabrum), կեչու թնջուկ, [[բազիդիավոր սնկեր]]ի լեկցին ցեղի ներկայացուցիչ։ [[ՀՀ]]-ում հազվադեպ հանդիպում է [[Լոռի|Լոռ]]ու և [[Տավուշ]]ի մարզերում։ Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա ([[1100]]- [[1400]] [[մ]] բարձր-ներումբարձրություններում)։ Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մըտնումմտնում կեչու հետ։ Գլխարկը (տրամագիծը՝ [[10]]-[[15]] սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև։ Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է։ Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն։ Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ։ Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն։ Ոտիկը (Երկար.՝ [[10]]-[[20]] սմ, հաստ.՝ [[3]] սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ։ Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, [[աղ]] կամ թթու դրած։
{{ՀԲ}}