«Լերդախոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (12)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Teucrium chamaedrys (BG Wroclaw)-3.JPG |thumb|280px]]
'''Լերդախոտ''' (Teucrium), զարոշ, գետնակաղնի, կենարար, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա խոտաբույսերի, կիսաթփերի կամ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 300), [[Հայաստանի Հանրապետություն]]ում՝ 8 տեսակ՝ լերդախոտ արևելյան (T. orientale), լերդախոտ ալեհեր (T.polium), լերդախոտ սովորական (T. chamaedrys), լերդախոտ մանրածաղիկ (T. parviflorum) և այլն։ Տարածված է բոլոր [[մարզ]]երում (հատկապես՝ միջին լեռնատափաստաններում և [[անտառ]]ային գոտում)։ Աճում է չոր, քարքարոտ, ավազոտ լանջերին։ Ցողունը քառանիստ է, բարձրությունը՝ 10-50 սմ։ Տերևները խաչաձև հակադիր են, երկարավուն-օվալաձև, փետրաթիակաձև կամ փետրաձև կտրտված։ Ծաղիկները կեղծ տերևանութային են, կապույտ, ծիրանագույն, երբեմն՝ սպիտակ կամ դեղին՝ հավաքված ողկուզանման, հասկանման կամ գլխիկանման [[ծաղկաբույլ]]երում։ Ծաղկում է [[հուլիս]]-[[օգոստոս]]ին։ Պտուղն [[ընկուզիկ]] է։ Որոշ տեսակներ [[դեղաբույսեր]] են. պարունակում են եթերայուղեր, դառը և աղաղող նյութեր, ասկորբինաթթու և այլն։ Ժողովրդավարական բժշկության մեջ օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ միջոց և այլն։ Լերդախոտ գորշը (T. canum) [[Կովկաս]]ի հազվադեպ բնաշխարհիկ է, հանդիպում է [[Արթիկ]]ի շրջակայքում ([[Շիրակ]]ի մարզ), աճում է միջին լեռնajinլեռնային գոտում՝ կավոտ և քարքարոտ լանջերին (1800 մ բարձրություններում)։
 
{{ՀԲ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լերդախոտ» էջից