'''[[Իներցիա]]''', իներտություն ({{lang-lat|inertia}} — անգործություն), նյութական մարմնի հատկություն, ըստ որի, արտաքին ուժերի փոխադարձ հավասարակշռության դեպքում, հաշվարկման իներցիալ համակարգի նկատմամբ մարմինը պահպանում է դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակը:վիճակը։ Այս հատկությունը շարժման քանակի պահպանման ընդհանուր [[օրենք]]ի հետևանքն է:է։ Երբ մարմնի վրա ազդում է չհավասարակշռված ուժային [[համակարգ]], մարմնի արագությունը փոփոխվում է այնքան դանդաղ, որքան մեծ է իներտությունը:իներտությունը։ Համընթաց շարժման դեպքում իներցիայի քանակական չափը մարմնի [[զանգված]]ն է, իսկ անշարժ [[առանցք]]ի շուրջը պտտման դեպքում՝ իներցիայի [[մոմենտ]]ը:ը։ «Իներցիա» [[տերմին]]ը որոշ դեպքերում օգտագործվում է նշելու համար գործողության կատարման ուշացումը:ուշացումը։ Օրինակ, էլեկտրաչափիչ սարքի իներցիան լարման կամ [[հոսանք]]ի արագ փոփոխման դեպքում չափվող մեծության արժեքները ուշացումով ցույց տալու նրա [[հատկություն]]ն է:է։