«Իզոտրոպություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Իզոտրոպետուտյուն''' (իզո... և {{lang-gr|τρόπος}}- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկ...»:
(Տարբերություն չկա)

07:29, 18 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Իզոտրոպետուտյուն (իզո... և հունարեն՝ τρόπος- ուղղություն), մարմնի կամ տարածության ֆիզիկական հատկությունների միատեսակությունը բոլոր ուղղություններով: Իզոտրոպ են բոլոր գազային, հեղուկ, համասեռ ամորֆ (ապակենման) և մակրոսկոպիկորեն համասեռ մանրաբյուրեղային մարմինները: Գոյություն ունեն որոշ մեծությունների նկատմամբ իզոտրոպ, իսկ մյուսների նկատմամբ անիզոտրոպ (տես անիզոտրոպություն) մարմիններ, օրինակ, խորանարդային համակարգի բյուրեղների բեկման ցուցիչները, ջերմային ընդարձակման գործակիցները, էլեկտրահաղորդականությունը բոլոր ուղղություններով միատեսակ են, իսկ առաձգականության մոդուլները, նիստերի աճի արագությունները տարբեր են: Ձևականորեն իզոտրոպետուտյուն արտահայտվում է իբրև կոորդինատների հաշվարկման համակարգի պտույտների նկատմամբ ֆիզիկական համակարգի հատկությունների անփոփոխության (ինվարիանտության) պահանջ: Ֆիզիկական համակարգի և տարածության իզոտրոպետուտյունը հանգեցնում է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքին (տես ինվաբիանտություն):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։