«Ալֆրեդ Գուտշմիդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
Գուտշմիդը կարծել է, թե «Պիտոյից գրքի» թարգմանիչը Մովսես Խորենացին չէ, քանի որ այդ գրքի ոճը տարբերվում է նրա ոճից։ Պատմիչի նկատմամբ ծայրահեղ քննադատական վերաբերմունք է ցուցաբերել «Մովսես Խորենացու Հայոց պատմության արժանահավատության մասին» աշխատության մեջ։ Այստեղ Գուտշմիդ հայ պատմիչի երկում նշում է ժամանակագրական անճշտություններ, աղբյուրների անուշադիր օգտագործման դեպքեր, միտումնավոր հնարանքներ, տարբերություններ հունարեն աղբյուրների համեմատությամբ։ [[Սեբեոս]]ին կից [[Մար Աբաս Կատինա|Անանունի Մար Աբաս Կատինա]]յից վերցրած հատվածը Գուտշմիդը համարել է Խորենացու սևագրությունը։ Նման կարծիքը որոշ չափով արդյունք էր Հայոց պատմության և մատենագիտության մասին Գուտշմիդի ունեցած ոչ ճշգրիտ և ոչ լրիվ տեղեկությունների։ Դիտողությունները, միաժամանակ, նպաստել են Խորենացու երկի ավելի ճիշտ գնահատմանը։ Ագաթանգեղոսին նվիրված ուսումնասիրության մեջ համեմատել է Ագաթանգեղոսի հայերեն և հունարեն օրինակները, նշել հունարեն, օրինակի միջանկյալ հատվածները։ Գուտշմիդը գտել է, որ հայերեն օրինակը սկզբից ևեթ շարադրված է եղել հայերենով։
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Գուտշմիդ, Ալֆրեդ}}
[[Կատեգորիա:գերմանացի արևելագետներ]]