«Նիկոլայ Պրժևալսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
Այն ուղղված էր Ուսսուրիի վրա ընկած տերիտորիաները ուսումնասիրելուն։
Ձմեռը նա անցկացնում է Ամուրի Նիկոլաևսկում։ Հենց այստեղ էլ նա մեծ գումար է շահում թղթախաղի ժամանակ և ընդմիշտ թողնում է այդ զբաղմունքը։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ճամփորդության ընթացքում նա դեռևս շատ երիտասարդ էր` ընդամենը 28 տարեկան, բայց շնորհիվ իր գիտելիքների, բնությանը քաջատեղյակ լինելուն, ոչ միայն կարողանում է արդարացնել գիտական հետազոտությունը, այլև հաղթահարում է ճանապարհորդության հետ կապված դժվարությունները։ Այս հետազոտական արշավախմբի մասին նա թողել է “Ճանապարհորդություն Ուսսուրյան երկրում” աշխատությունը։ Այդ աշխատության ուսումնասիրությունները արմատապես տարբերվում էին մինչ այդ եղած աշխատություններից. նա ի տարբերություն մինչ այդ հանդիպող հետազոտողների, ոչ միայն տալիս էր երկրի և տարածքի նկարագիրը, այլ առաջին հերթին գիտական բնութագիրը։
 
Այս ճանապարհորդության արդյունքները բերեցին Պրժևալսկուն հռչակ, պարգևատրվել է Աշխարհագրական ընկերության կողմից ՄեԾ Կոնստանտինյան մեդալով, բավարարվեցին Աշխարհագրական ընկերության պահանջները, և դրան հաջորդեցին մյուս պատվիրները։
 
Նրան ուղարկեցին դեպի [[Մոնղոլիա]], [[Տիբեթ]] և Չինաստան։[[Չինաստան]]։ Պրժևալսկու երկրորդ ճամփորդությունը կատարվեց 1870- 1873 թթ., և աշխարհագրության պատմության մեջ այն հայտնի է որպես Մոնղոլական արշավախումբ։ Այն պատմության և պրժևալսկու կյանքի պատմության մեջ փաստացի առաջին ճանապարհորդությունն էր դեպի Կենտրոնական Ասիա, որը սկիզբ դրեց ապագա մեծ հետազոտողի Կենտրոնական Ասիայի ճամփորդություններին։
Պրժևալսկու ճամփորդությունը սկսվեց Մոնղոլիայի և Արևելյան Սիբիրի սահմանագլխին գտնվող Կյախտա քաղաքից։ Այս քաղաքը ընդունելով որպես ելման կետ` Պրժևալսկի ուղղություն է վերցնում դեպի ներկայիս Մոնղոլական Ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածքով դեպի Ուրգա քաղաքը, որը ներկայումս կրում է Ուլան- Բատոր անվանումը։ Ապա ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևելք և հասնում է Բեյջին կամ Պեկին։ Մի քանի ամիս հանգրվանելով Պեկինում` Պրժևալսկու արշավախումբն ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևմուտք։ Այս երթուղու ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է Ալմա- Շանը, Գոբի անապատը, Նան- Շանի լեռները։ Ապա ճանապարհը շարունակվում է մինչև Ցայդամ, Յանցզի և Խուանխե գետերի վերնագավառներն ու Հյուսիսային Տիբեթ։ Որոշ ժամանակ այդ տերիտորիայում մնալուց հետո` Պրժևալսին կտրում- անցնում է Գոբին, Կենտրոնական Մոնղոլիան և հաջողությամբ վերադառնում է ելման կետ` Կյախտա։ Այս ճամփորդությունը իրավամբ կարելի է համարել հերոսական , քանի որ Պրժևալսկուն տրված էին խիստ սուղ միջոցներ և ընդամենը չորս հոգուց կազմված արշավախումբ։ Այս ամբողջ տարածքը ուսումնասիրելիս Պրժևալսկին և նրա արշավախմբի անդամները ենթարկվել են բազմաթիվ զրկանքների` սովի, ցրտի, անտանելի ծարավի, տոթի, բազմաթիվ հիվանդությունների։ Այս ամբողջ ճանապարհի երկարությունը կազմել է 12 հազար կմ։
 
Պրժևալսկու ճամփորդությունը սկսվեց Մոնղոլիայի[[Մոնղոլիա]]յի և Արևելյան Սիբիրի[[Սիբիր]]ի սահմանագլխին գտնվող Կյախտա քաղաքից։ Այս քաղաքը ընդունելով որպես ելման կետ` Պրժևալսկի ուղղություն է վերցնում դեպի ներկայիս Մոնղոլական Ժողովրդադեմոկրատական հանրապետության տարածքով դեպի Ուրգա քաղաքը, որը ներկայումս կրում է Ուլան- Բատոր անվանումը։ Ապա ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևելք և հասնում է Բեյջին կամ Պեկին։ Մի քանի ամիս հանգրվանելով Պեկինում` Պրժևալսկու արշավախումբն ուղղություն է վերցնում դեպի հարավ- արևմուտք։ Այս երթուղու ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է Ալմա- Շանը, Գոբի անապատը, Նան- Շանի լեռները։ Ապա ճանապարհը շարունակվում է մինչև Ցայդամ, Յանցզի և Խուանխե գետերի վերնագավառներն ու Հյուսիսային Տիբեթ։ Որոշ ժամանակ այդ տերիտորիայում մնալուց հետո` Պրժևալսին կտրում- անցնում է Գոբին, Կենտրոնական Մոնղոլիան և հաջողությամբ վերադառնում է ելման կետ` Կյախտա։ Այս ճամփորդությունը իրավամբ կարելի է համարել հերոսական , քանի որ Պրժևալսկուն տրված էին խիստ սուղ միջոցներ և ընդամենը չորս հոգուց կազմված արշավախումբ։ Այս ամբողջ տարածքը ուսումնասիրելիս Պրժևալսկին և նրա արշավախմբի անդամները ենթարկվել են բազմաթիվ զրկանքների` սովի, ցրտի, անտանելի ծարավի, տոթի, բազմաթիվ հիվանդությունների։ Այս ամբողջ ճանապարհի երկարությունը կազմել է 12 հազար կմ։
 
Այս արշավախմբի պատմությունը Պրժևալսկին ամփոփել է երկհատոր “Մոնղոլիա և տանղուտների երկիր” աշխատության մեջ։ Այս աշխատություններից առաջինում նա տվել է տարածքի աշխարհագրական բնութագիրը, իսկ երկրորդում` կենդանաբանության գծով նյութերի շարադրանքը։ Այս աշխատանքի լույս ընծայումը ունեցավ գիտական մեծ նշանակություն, որը Պրժևալսու անունը ամբողջ աշխարհում թնդացրեց։
 
Այսպիսով, այս ճամփորդության ընթացքում հետազոտում է Մոնղոլիան, ՉինակստանըՉինաստանը, Տիբեթը, ընդ որում նա հայտնագործեց, որ Գոբին բարձրացած տեղամաս չէ, այլ ցածրավայր է` բլրոտ ռելիեֆով, Նան-Շանը բլուր չէ, այլ լեռնային համակարգ, նա բացահայտեց Բեյշան բարձրավանդակը, երեք բլուրներ Կունլունում, և ևս յոթ մեծ լճեր ավելացրեց քարտեզի վրա։
 
=== Պրժևալսկու երրորդ` “Լոբնորյան” գիտարշավը ===
1876-1877թթ. կազմակերպվեց Պրժևալսկու երրորդ ճամփորդությունը, որը կոչվեց “Լոբնորյան” գիտարշավ։ Այս անգամ ելման կետ ընտրվեց Կուլջա քաղաքը` Իլի գետի աջ ափին։ Կուլջայից այն արշավախումբը ուղևորվեց դեպի հարավ- արևելք, կտրում անցնում է Տյան- Շանը և հասնում Լոբնոր լճի ավազանը և Ալթինդաղի լեռներ։ Ըստ Պրժևալսկու հաղորդած տվյալների` Լոբնոր լիճը մինչ այդ գիտության համար եղել է անհայտ։ Եվ այս գիտարշավը ունեցել է մեծ նշանակություն Լոբնոր լճի ուսումնասիրության գործում։ Պրժևալսկին առաջին եվրոպացին է, ով եղել է Լոբնոր լճի ափին։
 
Լոբնորյան արշավախմբի ընթացքում տեղական երթուղային հանույթներ կատարվեցին Թարիմ գետի ստորին հոսանքում` Լոբնոր լճի շրջակայքում և Ալթինդաղի լեռներում։ Արշավախումբը ջանասիրաբար հավաքեց կենդանատեսակների և բուսատեսակների հավաքածուներ, կատարեց օդերևութաբանական արժեքավոր դիտումներ, մոտիկից ծանոթացան և նկարագրեցին լոբնորցիներին և Թարիմի ստորին հոսանքում բնակվողներին։
Այս ճամփորդությունից հետո Պրժևալսկին վերադառնում է դեպի ելման կետ և ձեռնարկում իր մյուս արշավը։ Լոբնորյան արշավախմբի կատարած հետազոտությունների հետևանքով Պրժևալսկին ընտրվում է գիտությունների ակադեմիայի և բուսաբանական այգու պատվավոր անդամ։ Առաջինը նա է ստացել Ալեքսանդր Հումբոլդտի անունը կրող ոսկե մեդալը, որը սահմանվել է Բեռլինի աշխարհագրական ընկերության կողմից իր գոյության 50-ամյակի առթիվ։
=== Պրժևալսկու կենտրոնասիական այցելությունները ===
Հերթական չորրորդ, կենտրոնասիական երկրորդ գիտարշավը տեղի է ունեցել 1879- 1880թթ.։ Պրժևալսկին այն կոչում է առաջին տիբեթական արշավ։
 
Վերադառնալով դեպի Կուլջա քաղաք` Պրժևալսկին մեկնում `է Զայսան: Եվ այստեղից դուրս է գալիս 1879թ. մարտի 21-ին: Նա իր տրամադրության տակ ուներ 35 ուղտ և 5 հեծնելու ձի: Զայսանից դուրս գալով ուղղություն են վերցնում դեպի Ջունգարիա, ապա հասնում մինչև Տյան- Շանի արևելյան հատվածում գտնվող Խամի քաղաքը: Այստեղից կտրում անցնում են Նան- Շանի լեռները և Ցայդամ իջվածքը, թափանցում են Տիբեթի խորքերը և վերադառնում Կյախտա:
 
Սա Պրժևալսկու կատարած ամենաբեղմնավոր և ամենացայտուն ճանապարհորդություններից մեկն էր: Այս ճամփորդությունունը ունի աշխարհագրական- գիտական մեծ նշանակություն:
Այն տալիս է.
*Մոտ 8000կմ երկարությամբ ճանապարհի հանույթը, քարտեզի վրա այդ անհայտ տարածքի արտահայտումը,
*Տարածքի օդերևութաբանական մշտական դիտումները` օրական երեք անգամ։ Այդ դիտումները հիմք հանդիսացան Պրժևալսկու կողմից այս տարածքի բնակլիմայական պայմանների բնութագրման համար։
*Հյուսիսային Տիբեթում հայտնագործվում են մի քանի լեռնաշղթաներ և հայտնագործում Լհասա տանող ամենակարճ ուղիները։
*[[Բուսաբանություն|Բուսաբանության]] և [[Կենդանաբանություն|կենդանաբանության]] համար շատ մեծ նշանակություն ունեցող բույսերի և կենդանիների տեսակների հավաքումն ու նկարագրությունը, որոնց մեծ մասը մինչ այդ գիտությանը անհայտ էր։ Այդպիսիններից է նաև Կենտրոնական Ասիայի կենդանիներից վայրի ձին, որին տրվեց Պրժևալսկու ձի անվանումը։
 
Այս արշավախումբը շատ ծանր նստեց Պրժևալսկու և նրա արշավախմբի վրա։ Բնական անհրապույր պայմանները, տեղական իշխանությունների անհյուրընկալ ընդունելությունը, սննդի և կերի պակասը, ուժասպառությունը չխանգարեցին, որպեսզի Պրժևալսկին թափանցի Կենտրոնական Տիբեթ։ տիբեթ ներթափանցելուց հետո Պրժևալսկու մասին երկար ժամանակ տեղեկություններ չկար, քանի որ Պրժևալսկին խուսափում էր ռազմատենչ տուգուտական ցեղերին հանդիպելուց և ճամփորդությունը իրականացնում էր անմարդաբնակ, ամայի վայրերով։ Բնականաբար, մշտապես լրագրերի և ամսագրերի, մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող Պրժևալսկու այս “տարօրինակ” վարմունքը տեղի տվեց Եվրոպայում, Ռուսաստանում , նաև Չինաստանում նրա մասին զանազան լուրերի տարածմանը։ Ոմանք համարում էին նրան անհայտ կորած, ոմանք գտնում էին, որ արշավախումբը ունեցել է ողբերգական վախճան, չեն կարողացել հաղթահարել բնական պայմանների դժվարությունները և այլն և այլն։ Ռուսական և արտասահմանյան շատ թերթեր, ամսագրեր, ձեռնարկություններ, նաև անհատներ կոչ էին անում նոր արշավախմբեր կազմակերպելու։ Մինչդեռ այդ ժամանակ, երբ իր անվան շուրջ պտտվում էին լեգենդներ, Պրժևալսկին անխոնջ աշխատում էր ձմռան բքի և սառնամանիքի մեջ, անծայրածիր անապատներում։
Դեպի Կենտրոնական Ասիա կատարած երրորդ գիտարշավի արդյունքների ամփոփւմը լույս է տեսնում Պրժևալսկու “Զայսանից Խամի վրայով դեպի Տիբեթ և Դեղին գետի վերնագավառը” աշխատությունը` 1883թվականին։ Այն շատ արագորեն տարածվում և իր ընդունելությունն է գտնում և Ռուսաստանում, և արտասահմանյան երկրներում։ Այս աշխատության մեջ մանրամասն նկարագրված է արշավախմբի ամբողջ ընթացքը` սկսած նրա նախապատրաստական աշխատանքներից մինչև աշխարհագրական և գիտական մեծ նշանակություն ունեցող հայտնագոործությունների մանրամասնությունները և իր` հեղինակի տեսական կռահումները։ Աշխատությունը գրված է պարզ, անկաշկանդ և պատկերավոր կերպով։ Այս տեսակետից կարելի է այն դիտարկել նաև որպես հետաքրքրիր գեղարվեստական և արկածային գրականություն։
 
1883 թվականի հոկտեմբերի 21-ին Պրժևալսկին արշավախմբով դուրս է գալիս Կյախտայից` կատարելով իր հինգերորդ, հերթական կենտրոնասիական հետազոտությունները։ Այս ճամփորդությունը տևում է շուրջ երկու տարի` մինչև 1885 թվականի հոկտեմբերի վերջերը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Պրժևալսկին անցնում է շուրջ 7815 կմ երկարությամբ ճանապարհ։ Արշավախումբը ունեցել է հետևյալ երթուղին. Կյախտայից դուրս գալով` Պրժևալսկին իրեն քաջ հայտնի ճանապարհով անցնում է Մոնղոլիայով դեպի Կուկունոր լիճը, որտեղից մի շրջանաձր ուղևորություն է կատարում` ընդգրկելով Ցայդամ իջվածքը և Ալթինդաղի լեռներ, ապա Լոբնոր լիճ։ Ապա վերջինիցս ուղղություն է վերցնում դեպի արևմուտք և միջօրեականի ուղղությամբ կտրում- անցնում Տակլա- Մական մեծ անապատը և Տյան- Շանի վրայով դուրս գալիս Կարակոլ։ Այդ բնակավայրը գտնվում է Իսսիկ- Կուլ լճի արևելյան կողմում և հետագայում ստացավ Պրժևալսկ անվանումը։
 
Այսպիսով, այս արշավախմբի ընթացքում հետազոտվել են Ալթինդաղը, Խուանխե գետի ակունքների շրջանը և Կաշգարիան։ Ահա այս պատճառով էլ Պրժևալսկին այս արշավախմբի վերաբերյալ իր հաշվատվությունների մեջ գրում է.” Կյախտայից դեպի Դեղին գետի ակունքները , Տիբեթի հյուսիսային ծայրամասի հետազոտումը և ճանապարհ Լոբնորի վրայով Թարիմ գետի ավազանում”, որը դառնում է նրա վերջին աշխատությունը։
 
Այս արշավախմբի ընթացքում Պրժևալսկին Խուանխե գետի ակունքների շրջանում հայտնագործեց Ջարին- նուր և Օրին- նուր լճերը, որոնց նա տվեց համապատասխանաբար “Ռուսական” և “Էքսպեդիցիա” անվանումները։
Մի շարք աշխարհագրական հայտնագործություններ կատարեց հատկապես Տիբեթի հյուսիսային ծայրամասում։ Այստեղ Պրժևալսկին նկատեց լեռնային մի բարդ համակարգ, հայտնագործեց այդ համակարգի մեջ թափանցող մի շարք լեռնաշղթաներ և լեռնագագաթներ, որոնց տրվեցին ռուսական անվանումներ։ Այդպսիսններից են Ռուսական լեռնաշղթան, Մոսկովյան լեռնաշղթան, Չսառչող լիճը և այլն։ Իսկ Պրժևալսկու կողմից Զագադոչնի անունը կրող լեռնաշղթան հետգայում աշխարհագրական ընկերության կողմից ստացավ իր հայտնագործողի անունը` Պրժևալսկու լեռնաշղթա։
 
1885 թվականի հոկտեմբերի 29-ին Պրժևալսկու արշավախումբը վերադարձավ Ռուսաստան։ Այստեղ նրան դիմավորում են որպես իսկական հերոսի։
=== Պրժևալսկու վերջին այցելությունը Կենտրոնական Ասիա ===
1888 թվականին, երբ Պրժևալսկին արդեն հիսունին մոտ էր և ուներ գեներալ- մայորի աստիճան, ձեռնարկում է իր վերջին` վեցերորդ ճամփորդությունը դեպի Կենտրոնական Ասիա։ Նա այս անգամ նպատակադրվել էր ամեն գնով հասնել Տիբեթի մայրաքաղաք Լհասա։
 
Պրժևալսկու արշավախմբի կազմի մեջ էին նաև այնպիսի հետազոտողներ, որոնք հետագայում մեծ ճանաչում ձեռք բերեցին` Վ. Ի. Ռոբորովսկին և Պ. Կ. Կոզլովը։ Արշավախումբը 1888 թվականի օգոստոսի 5-ին դուրս է գալիս Պետերբուրգից և գնացքով հասնում Մոսկվա։ Այստեղից ուղևորվում է դեպի Նիժնի, ապա “Ֆելդմարշալ Սուվորով” նավով Վոլգայով նավարկում մինչև Աստրախան։ Այնտեղից Բաքու, իսկ Բաքվից Թուրքեստան։ Միջին Ասիայում առաջին հանգրվանը լինում է Սամարղանդը, ապա Տաշքենդը, այնուհետև Պիշպեկը։ Սակայն մեծ ճանապարհորդին, ում աշխարհը պարտական է Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությամբ, մի շարք նոր լեռնային համակարգերի բացահայտմամբ, վիճակված չէր իր նպատակը իրականացնել։ Պիշպեկի շրջանում որս կատարելիս Կարակոլի` ներկայիս Պրժևալսկի մոտ, Պրժևալսկին, որն ընդհանրապես իր ուղեկիցներին չստուգված ջրավազաններից առանց եռացնելու ջուր խմել, ինքը տոթից նեղված ջուր է խմում մի գետից, որի հովտի բնակչության շրջանում տարածված էր որովայնային տիֆը։ Չնայած Պրժևալսկին աչքի էր ընկնում ամուր օրգանիզմով` սակայն այս անգամ վարակվում է տիֆով, մի քանի օր հիվանդ պառկում և իր մահկանացուն կնքում Կարակոլում, որն հետագայում ստացավ իր անունը։
 
Պրժևալսկու կտակի համաձայն` նրան թաղում են Իսսիկ- Կուլ լճի ափին։ Հաջորդ տարում` 1889 թվականին, նրա գերեզմանին կառուցում են մի հրաշալի հուշարձան, որը նայում է Իսսիլ- Կուլի կապուտալ ջրերին։
== Լրացուցիչ ==