«Արամ Թալալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 25.
 
== Կենսագրություն ==
[[1995]] թվականին ավարտել է [[Յեյլի համալսարան]]ը ([[ԱՄՆ]]): [[1993]]-[[1996]] թթ.՝ Նյու Հեյվըն, [[1996]]-[[1997]] թթ.՝ Նյու Վեսթ սիմֆոնիկ նվագախմբերի (ԱՄՆ) կոնցերտմայստեր: [[1997]] թվականից դասավանդում է [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յում: [[1999]] թվականից՝ իր հիմնած «Բարոկկո» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, [[2000]] թվականիցից՝ [[Կոմիտասի անվան պետական լարային քառյակ|Կոմիտասի անվան լարային քառյակ]]ի [[թավջութակ]]ահար<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005}}</ref>։ Որպես դիրիժոր ղեկավարել է «Traveling Notes», «Melodies of Piece» միջազգային փառատոների սիմֆոնիկ նվագախմբերը և Զապորոժիեյի ակադեմիկ սիմֆոնիկ նվագախումբը: Հանդես է եկել Քլոդ Ֆրանկի, [[Յո-Յո Մա|Յո Յո Մանի]], [[Վլադիմիր Սպիվակով]]ի, Յապ Շրյոդերի, Դիմուտ Պոպպենի, Ջեսսի Լեվինի, Քրիստոֆեր Սթեմբրիջի, Էմին Խաչատուրյանի, Լևոն Չիլինկիրյանի և այլոց հետ: Եղել է հայ և արտասահմանյան կոմպոզիտորների թավջութակի, կամերային և նվագախմբային մի քանի տասնյակ ստեղծագործությունների նախաձեռնողն ու առաջին կատարողը: Հանդիսանում է «Երևանյան Բարոկ փառատոնի», «Ալտի-թավջութակի փառատոնի» գեղարվեստական ղեկավարն ու հիմնադիրը: [[2009]] թվականին դաշնակահար [[Ջուլիետա Վարդանյան]]ի հետ հիմնադրել է [[Արս Լունգա դուետ|«Արս Լունգա» դուետը]]<ref>[http://www.avproduction.am/?ln=am&page=person&id=2039 Արամ Թալալյանի կենսագրությունը AV production կայքում]</ref><ref>[http://www.cellist.nl/database/showcellist.asp?id=1056 Արամ Թալալյան]</ref>:
 
== Պարգևներ, մրցանակներ ==