«Արյան խումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 142.
== Ժառանգում ==
Արյան խմբային հատկանիշները որոշվում են ժառանգ, գործոններով, այսինքն՝ երեխաների արյան հակածինային հատկությունները խիստ որոշակի կախման մեջ են գտնվում ծնողների արյան խմբային պատկանելությունից: Դա թույլ է տալիս որոշել (օրինակ՝ դատական բժշկության մեջ) վիճելի հայրության բարդ հարցերը. 1. տղամարդը բացառվում է որպես հայր, եթե նրա և մոր արյան մեջ բացակայում է Երեխայի օրգանիզմում առկա հակածինը, քանի որ երեխան չի կարող ունենալ ծնողների մոտ բացակայող հակածինը, 2. տղամարդը կարող է որպես հայր բացառվել, եթե երեխան չունի այն հակածինը, որը պետք է նրան փոխանցվեր, օրինակ՝ ABO (IV) խմբի արյուն ունեցող տղամարդը չի կարող ունենալ OJ3 (I) խմբի արյուն ունեցող երեխա:
{| class="standard" border="1" style="text-align:center;font-weight:normal"
|+ AB0 արյան խմբերի ժառանգումը

!colspan="6"| Հոր արյան խումբ→

! Մոր արյան խումբ ↓
! I(00)
! II(A0)
! II(AA)
! III(B0)
! III(BB)
! IV(AB)

! I(00)
| I(00) — 100 % || I(00) — 50 %
II(A0) — 50 % || II(A0) — 100 % || I(00) — 50 %
III(B0) — 50 % || III(B0) — 100 % || II(A0) — 50 %
III(B0) — 50 %

! II(A0)
| I(00) — 50 %
II(A0) — 50 % || I(00) — 25 %
II(A0) — 50 %
II(AA) — 25 % || II(AA) — 50 %
II(A0) — 50 % || I(00) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 % || IV(AB) — 50 %
III(B0) — 50 % || II(AA) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 %

! II(AA)
| II(A0) — 100 % || II(AA) — 50 %
II(A0) — 50 % || II(AA) — 100 % || IV(AB) — 50 %
II(A0) — 50 % || IV(AB) — 100 % || II(AA) — 50 %
IV(AB) — 50 %

! III(B0)
| I(00) — 50 %
III(B0) — 50 % || I(00) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 % || IV(AB) — 50 %
II(A0) — 50 % || I(00) — 25 %
III(B0) — 50 %
III(BB) — 25 % || III(BB) — 50 %
III(B0) — 50 % || II(A0) — 25 %
III(B0) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 25 %

! III(BB)
| III(B0) — 100 % || IV(AB) — 50 %
III(B0) — 50 % || IV(AB) — 100 % || III(BB) — 50 %
III(B0) — 50 % || III(BB) — 100 % || IV(AB) — 50 %
III(BB) — 50 %

! IV(AB)
| II(A0) — 50 %
III(B0) — 50 % || II(AA) — 25 %
II(A0) — 25 %
III(B0) — 25 %
IV(AB) — 25 % || II(AA) — 50 %
IV(AB) — 50 % || II(A0) — 25 %
III(B0) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 25 % || IV(AB) — 50 %
III(BB) — 50 % || II(AA) — 25 %
III(BB) — 25 %
IV(AB) — 50 %

== Արյան խմբի որոշում ==
Արյան խմբերը որոշում են չափորոշիչ շիճուկների օգնությամբ՝ արյան կարմիր մարմնիկներում իզոհակածիններ հայտնաբերելու միջոցով: Առավել գործնական նշանակություն ունի ABO համակարգի արյան խմբի բացահայտումը, ընդ որում, որոշում են ոչ միայն արյան կարմիր մարմնիկների իզոհակածինները, այլև շիճուկի իզոհակամարմինները: ABO համակարգի արյան խմբի որոշման համար կատարում են ագլուտինացման ռեակցիա (շիճուկի համապատասխան հակամարմիններով արյան կարմիր մարմնիկների սոսնձում), որը կատարում են թրջվող մակերևույթով սպիտակ թիթեղիկի վրա, սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Վերջնական արդյունքը լինում է մանր, կարմիր հատիկների առաջացումը, որոնք կազմված են սոսնձված արյան կարմիր մարմնիկներից (դրական ռեակցիա) կամ փոփոխության բացակայությունը (բացասական ռեակցիա):