«Դրազարկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Ռուբինյաններ ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր, փոխարինվեց: →
Տող 1.
'''Դրազարկի վանք''', խոշոր վանքային համալիր [[Կիլիկյան Հայաստան]]ի հյուսիս-արևելյան կողմում, Սիս քաղաքի մոտ 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոսի լեռների լանջին, անառիկ ու անմատչելի վայրում<ref name="ՄԲախշյան">{{Գիրք։Մելիք-Բախշյան։Հայոց պաշտամունքային վայրեր|3}}</ref>։
 
== Անվանումներ ==
Տող 7.
Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել [[10-րդ դար]]ից։ Առաջին անգամ վերանորոգվել է [[11-րդ դար|11]]-[[12-րդ դար]]երում՝ [[Թորոս Ա Ռուբինյան]] իշխանի օրոք՝ [[Վասպուրական]]ից հրավիրված [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է Ռուբինյան իշխանների և թագավորների դամբարան, դրա համար էլ դարձել էր նրան հոգածության առարկան<ref name="ՄԲախշյան" />։
 
Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գորում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետը (1045-1114), [[Կիրակոս Գիտնական]]ը, երաժիշտ [[Թորոս Փիլիսոփա]]ն (13-րդ դար), [[Բարսեղ Գիտնավոր]]ը, հայտնի առարկագիր [[Վարդան Այգեկցի]]ն, նշանավոր մանրանկարիչ [[Սարգիս Պիծակ]]ը, [[Առաքել Հնազանդենց]]ը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «Գործք Առաքելոց»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիտը [[1113]] թվականի է, վերջինը՝ [[1371]] թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է Մատենադարանում<ref name="ՄԲախշյան" />։
 
Դրազարկի գերեզմանատանն են թաղված [[Թորոս Ա]], [[Թորոս Բ]], [[Թորոս Գ]], [[Ռուբեն Բ]] հայոց իշխանները, [[Հեթում Ա]] թագավորը, [[Զապել]] թագուհին, [[Գրիգոր Դ Տղա]] (1173-1193) [[Գրիգոր Ե Քարավեժ]] (1193-1194), [[Հովհաննես Զ Սսեցի]] (1203-1221), [[Կոստանդին Ա Բարձրբերդցի]] (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ [[Սարգիս Պիծակ]]ը, [[Գևորգ Մեղրիկ]] վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև [[1430]]-ականները<ref name="ՄԲախշյան" />։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դրազարկ» էջից